МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Завтра+28 °C
Հիվանդություններ, որոնց դեպքում անձը չի կարող պաշտոն զբաղեցնել. ցանկ
05:51, 11.10.2018
4946 | 0

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հանրային ծառայության պաշտոնը զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը: Այսինքն՝ հատուկ հիվանդություններ ունեցող անձինք պաշտոններ չեն զբաղեցնի:

Ըստ ներկայացված որոշման, հիշյալ ցանկում են հետեւյալ հիվանդությունները.

  1. Օրգանական (ներառյալսիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ
  2. Շիզոֆրենիա, շիզոտիպային եւ զառանցանքային խանգարումներ
  3. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ
  4. Սովորույթի եւ հակումների խանգարումներ
  5. Մտավոր հետամնացություն
  6. Հոգեկան եւ վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետեւանքով
  7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն
  8. Էպիլեպսիա
  9. Ականջի հիվանդություններ՝ արտահայտված խլությամբ (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)
  10. Տեսողական խանգարումներ` արտահայտված կուրությամբ (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման դեպքում կհաստատվի հանրային ծառայության պաշտոնը զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:




https://www.arenanews.am


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4916 | 0
наверх