МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Շտապի՛ր ապրել, կամ մի՛ սպասիր այն օրվան, երբ դու պատրաստ կլինես կյանքին, որովհետև այդ օրը կարող է և չգալ
21:20, 21.10.2018
5340 | 0

«Մահվան մահճում մենք միայն երկու բանի համար ենք ափսոսալու՝ որ քիչ ենք սիրել ու քիչ ենք ճանապարհորդել»:

Մարկ Տվեն


Այսօր պիտի որ քո կյանքի առաջին օրը լիներ…

Դու վերջապես պատրաստ էիր: Արևի հետ արթնանալով՝ դու կարծում էիր, թե ամբողջ աշխարհը հենց քեզ է սպասում, բայց քո շեմին այդպես էլ ոչինչ չհայտնվեց:

Մինչ դու քեզ կյանքին էիր նախապատրաստում, այն սորուն ավազի պես ձեռքերիցդ դուրս սահեց: Մինչ մինչև կեսգիշերն անց քեզ գիտելիքներով էիր ծանրաբեռնում, կյանքը թակեց սենյակիդ դուռը՝ աղաչելով մի քիչ ընդմիջում տալ, աղաչելով չմոռանալ, որ 19 տարեկան ես ու պիտի նաև անխելամիտ սխալներ անես:

Բայց դու պարզապես փակեցիր ականջներդ՝ քեզնից հեռու վանելով այդ ձայնը, ու ասացիր.
«Դեռ ժամանակը չէ, դեռ ժամանակը չէ, երբ ես պատրաստ լինեմ, ժամանակը կգա»:

Մինչ դու քեզ սիրո համար էիր նախապատրաստում, սերը երկու ճեղքերի միջով քո կրծքավանդակը սողոսկեց: Մինչ դու ասում էիր, թե դեռ շա՜տ երիտասարդ ես՝ սրտիդ համոզելով, թե թուլության դրսևորում կլինի նրան օտար ձեռքերում թողնելը, որոնք կարող են նրան ցավ պատճառել, քո մեջ եռացող կիրքը, որը քեզ պաղատում էր ազատել իրեն, որը պաղատում էր, որ հանձնվես, լքեց քեզ:

Իսկ դու պարզապես ականջներդ փակեցիր, ցանկությունդ բանտարկեցիր քո ներսում ու ասացիր.

«Դեռ ժամանակը չէ, դեռ ժամանակը չէ, երբ պատրաստ լինեմ, ժամանակը կգա»:

Այսօր պիտի քո կյանքի առաջին օրը լիներ: Այսօր, երբ դու վերջապես պատրաստ էիր, ուշացար:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
222 | 0
наверх