МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Завтра+28 °C
Սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս այս գեղեցիկ տոնի՝ Աբովյանի 55-ամյակի առիթով
15:19, 22.10.2018
2616 | 0

Հոկտեմբերի 21-ին ներկա գտնվեցի Աբովյան քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին: Թիմակիցներիս հետ շրջեցի տոնական շունչ ստացած գեղեցիկ քաղաքում, քանի որ կարևորում եմ քաղաքացիների հետ անմիջական շփման ցանկացած հնարավորություն:

Պաշտոնական արարողության ընթացքում շնորհավորական խոսքս ուղղեցի աբովյանցիներին՝ կարևորելով նրանց դերակատարումը կառավարման նոր մշակույթի ձևավորման գործում: Իմ ուղերձում մասնավորապես ասել եմ.

«Աբովյանի սիրելի՛ քաղաքացիներ, ՏԻՄ գործող և նախկին ներկայացուցիչներ, քաղաքի հյուրեր ու բարեկամներ,

Սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս այս գեղեցիկ տոնի՝ Աբովյանի 55-ամյակի առիթով և առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել հինգուկես տասնամյակ քաղաքին իրենց ծառայությունը մատուցած բոլոր շինարարներին, մանկավարժներին, բժիշկներին, ոստիկաններին, պետական ու համայնքային ծառայողներին, քանի որ այսօր իրենց աշխատանքի արդյունքում ունենք այսպիսի Աբովյան: Այն այլևս քաղաքային մշակույթ, ուրույն դիմագիծ ունեցող համայնք է, որն իր տարբերվող տեղն ունի մյուս քաղաքների շարքում և ամենակարևորը՝ հայտ է ներկայացնում լինելու սմարթ քաղաք, էկո քաղաք, կանաչ քաղաք: Այս բոլորը հնարավոր է դարձել մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունքում:

Ուզում եմ առանձնահատուկ կարևորել մեկ շատ կարևոր հանգամանք. կենտրոնական իշխանությունների, մարզային իշխանությունների, ՏԻՄ-երի, գործարարների, քաղաքի նվիրյալների ջանքերով մենք այստեղ պետք է ունենանք այնպիսի հասարակություն, որտեղ գլխավոր սուբյեկտը քաղաքացին է. մենք պիտի ունենանք քաղաքացիական հասարակություն: Հաջորդ հոբելյաններին այն այս գեղեցիկ միջավայրում պետք է արդեն կայացած լինի: Իրավատեր քաղաքացու համար ոչ մի որոշում չի կարող ընդունելի լինել, եթե այդ որոշումը չի սպասարկում բացառապես հանրային շահն ու չի առաջնորդվում դրա գերակայությամբ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հիանալի տոնի կապակցությամբ: Սիրում եմ բոլորիդ»:

Ռոմանոս Պետրոսյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4915 | 0
наверх