МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
«Կատարի՛ր ինքդ». Առողջության ստուգման 9 մեթոդ կանանց համար
15:43, 22.10.2018
4912 | 0

Առողջության ստուգում․ Այս պարզ եղանակները կարող են գնահատել կնոջ առողջական վիճակը՝ հայտնաբերելով նույնիսկ ամենալուրջ հիվանդությունները, ինչպիսիք են՝ կրծքագեղձի քաղցկեղը և արյան ճնշման տատանումները:

Ո՞րն է առողջ մնալու հայտնի մեթոդը: Տարիներ շարունակ բժիշկները պնդում են, որ բոլոր կանայք պետք է հաճախակի ստուգումներ անցնեն, որպեսզի հայտնաբերվեն բոլոր կասկածելի ախտանշանները: Բժշկի մոտ կանոնավոր այցելությունների հետ միասին ցանկալի է, որպեսզի կանայք առողջության ստուգման մեթոդները կիրառեն նաև տնային պայմաններում: Իրականում, առողջության ստուգման պարզ եղանակները կարող են գնահատել կնոջ առողջական վիճակը՝ հայտնաբերելով նույնիսկ ամենալուրջ հիվանդությունները, ինչպիսիք են՝ կրծքագեղձի քաղցկեղը և արյան ճնշման տատանումները: Ստորև ներկայացված արդյունավետ մեթոդները կօգնեն պարզել՝ արդյոք առողջական վիճակը կայուն է, թե օրգանիզմում լուրջ հիվանդություն է զարգանում:

Կրծքագեղձի ինքնազննում:


Կրծքի ինքնուրույն ստուգում պետք է կատարի յուրաքանչյուր կին, ընդ որում՝ կանոնավոր կերպով: Համապատասխան ստուգման համար հարկավոր է կանգնել հայելու դիմաց և նայել կրծքերին՝ հայտնաբերելու նույնիսկ ամենաանշան փոփոխությունը, այդ թվում՝ մաշկի թույլ կարմրությունը, չորությունը և քորը: Այնուհետև, պառկել մահճակալին, բարձրացնել աջ ձեռքը և ձախ ձեռքով շոշափել աջ կուրծքը: Նույնը կրկնել նաև ձախ կրծքի համար: Այսպես հնարավոր է հայտնաբերել ցանկացած գոյացություն:



Լսողության ստուգում:


Հաճախ լսողության հետ կապված խնդիրները դժվարությամբ են հայտնաբերվում, քանի որ աննկատ են: Ժամանակի ընթացքում այդ խնդիրները կարող են հանգեցնել լսողության մասնակի կորստի կամ ավելի ծայրահեղ հետևանքների: Տնային պայմաններում լսողությունը ստուգելու համար հարկավոր է սենյակում դնել ձեռքի ժամացույցը և ուշադիր լսել սլաքների ձայնը: Մի ձեռքով փակել ականջը և ժամացույցը մոտեցնել մյուս ականջին, այնուհետև, նույնը կրկնել նաև մյուս ականջի համար:

Սրտի աշխատանքի ստուգում:


Սիրտանոթային հիվանդությունները ռիսկային են կանանց համար: Սրտի աշխատանքը ստուգելու համար ձեռքի բթամատը դնել դաստակին և մեկ րոպե հաշվել անոթազարկը (պուլսը): Նորմալ պուլսը կես րոպեում 60-100 զարկն է: Բարձր կամ ցածր պուլսը վկայում է սրտի անկանոն աշխատանքի մասին, որը պետք չէ անուշադրության մատնել:

Արյան ճնշման ստուգում:


Հիպերտոնիայի ախտանշանների դեպքում, առաջին հերթին, հարկավոր է ձեռք բերել արյան ճնշումը չափող սարք: Արյան ճնշումը, սովորաբար, չափում են ամիսը մեկ անգամ: Հասուն մարդու զարկերակային ճնշման կատարյալ նորման համարվում է սնդիկի սյան 120/80մմ-ը:

Միզուղիների բորբոքում:


Եթե կնոջ մոտ առաջանում է միզարձակման ուժեղ ցանկություն, այրոց կամ արյունամիզություն, ապա պետք է անհապաղ մեզի ընդհանուր ստուգում անցկացնել, քանի որ այս ախտանշանները միզուղիների բորբոքման հնարավոր հետևանքներն են:

Հղիության թեստ:


Տնային պայմաններում հղիությունը ստուգող թեստերը շատ տարածված են և հեշտությամբ կարելի է ձեռք բերել: Այդ թեստերը ճշգրիտ են և ցույց են տալիս հորմոնալ մակարդակի բարձրացումը:

Մաշկի ստուգում:

Մաշկի վրա առաջացած գծերը, գունատությունը և գրգռված վիճակը մաշկային հիվանդությունների հետևանքներն են: Այս նշաններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է մաշկաբանին այցելել:

Քաշի ստուգում:

Ավելորդ քաշը ճարպակալման, սիրտանոթային հիվանդությունների և շաքարախտի առաջացման գլխավոր պատճառն է համարվում: Ավելորդ կիլոգրամներ կուտակելու փոխարեն հարկավոր է երկու տարին մեկ ստուգել մարմնի զանգվածի ինդեքսը:

ՄԻԱՎ վարակի ստուգում:

ՄԻԱՎ-ի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է, որը հանգեցնում է ՁԻԱՀ-ի առաջացմանը: Տնային պայմաններում ՄԻԱՎ վարակի ստուգման համար օգտագործվում է անձի նույնականացման համարը: Էլեկտրոնային փոստով արյան նմուշն ուղարկվում է թեստավորման լաբորատորիա, իսկ նույնականացման համարի միջոցով գրանցվում արդյունքները:

Եթե նույնիսկ ձեզ լավ եք զգում, մի՛ դադարեցրեք պարբերաբար ստուգումները, քանի որ այս մեթոդներին հետևելու շնորհիվ դուք կարող եք խուսափել առողջական լուրջ խնդիրներից:

Пресс-секретарь: Woman.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Woman.am
наверх