МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Завтра+21 °C
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՍՈՒՇԻՆ
10:49, 05.11.2018
3703 | 0











Տարիներ առաջ սուշին ադի բուդիին համարժեք արագ սնունդ էր համարվում, բայց այսօր սուշին աշխարհի ամենապահանջված ու ամենաթանկ ուտեստներից մեկն է: Ֆիլիպինցի շեֆ խոհարար Անգելո Արանետան ստեղծել է աշխարհի ամենաթանկ սուշին, որն արժե $4300:

Աշխարհի ամենաթանկ սուշիի բաղադրատոմսը

Ճապոնական խոհանոցը աշխարհի ամենահայտնի խոհանոցներից մեկն է: Ճապոնական ուտեստները հայտնի են նաև Ֆիլիպիններում: Ֆիլիպինցի շեֆ խոհարար Անգելիտո Արանետան մի հետաքրքրիր փորձ է արել և ստեղծել է աշխարհի ամենաթանկ սուշին:

Աշխարհի ամենաթանկ սուշին պատրաստելու համար օգտագործվել են հետևյալ բաղադրիչները. Ճապոնական բրինձ, մուսկովադո շաքար, արտեզիան ջրեր՝ 70 տարվա հնեցման, 12 տարվա հնեցման բալզամիկ քացախ Իտալիայից, ֆոե գռաս, նորվեգական սաղմոն, մանգո, թթու վարունգ, խեցգետնի միս, վայրի սաֆրոն, մայոնեզ և կարագ:

Բայց այս բոլոր բաղադրիչները դեռ ամենը չեն, քանի որ իսկապես արժեքավոր սուշի պատրաստելու համար խոհարարն օգտագործել է նաև 12 հազվագյուտ մարգարիտներ Պալավանից և 4 մեծ աֆրիկական ադամանդներ՝ 0.2 կարատանոց: Ի հավելումս այս ամենի, սուշին փաթաթվում է 24 կարատանոց ոսկու շերտով:


Սուշիի ամենաթանկ փայտիկները

Աշխարհի ամենաթանկ սուշին հնարավոր չէ ուտել սովորական փայտիկներով, հետևաբար այսպիսի դեպքերի համար հայտնի նորաձևության ներկայացուցիչ Louis Vuitton բրենդը ստեղծել է փայտիկներ:

Փայտիկները ձեռագործ են՝ հատուկ տեսակի փայտից պատրաստված և զգուշորեն մշակված: Աշխարհի ամենաթանկ փայտիկները վաճառվում են Louis Vuitton բրենդով՝ հատուկ տուփով, որը նույնպես պատրաստված է թանկարժեք փայտից: Այս յուրահատուկ տեսականին արժե $ 450:

ԱԿՕ Սուշի, 02/11/2018

Автор: Ani
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ani
15:37, 23.12.2021
2598 | 0
15:35, 23.12.2021
2238 | 0
14:54, 20.12.2021
2070 | 0
наверх