МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Անհնար է լիարժեք պատկերացում կազմել համայնքներում առկա խնդիրների մասին, եթե անձամբ չտեսնես ու չշփվես բնակիչների հետ
14:52, 15.11.2018
2898 | 0

Երեկ կրկին մարզի համանքերում այցի էի, այս անգամ
Գավառի տարածաշրջանի Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք և Ծաղկաշեն համայնքներում:
Գանձակ համայնքում ծանոթացա 2018 թվականի ընթացքում պետական, տեղական բյուջեների միջոցներով իրականացված, ընթացքի մեջ գտնվող համայնքային ծրագրերին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է գյուղի մի թաղամասի ոռոգման ջրանցքը, պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակը Ծաղկաշենին կապող կամուրջը, կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր: Մասնավոր ներդրումների հաշվին հիմնվում է ջերմոցային տնտեսություն, որը կապահովի մի քանի աշխատատեղ:
Խնդիրներից առաջնահերթ է Գանձակը Ծաղկաշենին կապող ճանապարհի հիմնանորոգումը:

Սարուխանի մշակույթի տան դահլիճի հատակն էլ անբարեկարգ է, առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է: Այցելեցի մշակույթի տուն, շենքում գործող ժամանցի սենյակ, զրուցեցի համայնքի բնակիչների հետ: Նաեւ նարդի խաղացի, այնքան էլ լավ մարզավիճակում չէի՝ պարտվեցի :)

Լանջաղբյուրի համայնքի ղեկավարի, ավագանու և բնակչության կողմից բարձրացված հիմնահարցերը հիմնականում վերաբերում էին ճանապարհաշինության, ոռոգման ջրի մատակարարման, գյուղատնտեսության ոլորտներին:

Գեղարքունիք գյուղում որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ներկայացվեց Վազգեն Սարգսյան փողոցի ասֆալտապատումը, ոռոգման ջրամբարի հիմնանորոգումը և գյուղամիջով անցնող Գավառագետի վտակի հունի կառուցապատումը:

Ծաղկաշեն գյուղում որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ներկայացվեց խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգերի կառուցումը:

Բոլոր տեղերում էլ մենք արձանագրեցինք տարիներով կուտակված ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ, որոնք պահանջում են զգալի միջոցներ, նաև՝ որոշակի ժամանակ ու ջանքեր: Հետևողական կլինենք ամեն մի հարցի լուծման ուղղությամբ, որպեսզի կարողանանք բավարար պայմաններ ապահովել համայնքային կյանքի զարգացման, մարդկանց կենսապայմանների բարելավման համար:


Գնել Սանոսյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4853 | 0
16:18, 22.05.2020
5394 | 0
16:40, 11.05.2020
4222 | 0
наверх