МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
ԱՇԽԱՐՀԻ 10 ԱՄԵՆԱԹԱՆԿ ԾԱՂԻԿՆԵՐԸ - ԾԱՂԻԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
10:18, 16.11.2018
21886 | 0













Ծաղիկները միշտ էլ համարվում են ամենացանկալի նվերը ցանկացած առիթի համար։

Ծաղիկներ նվիրելու սովորույթը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում։ Իսկ որո՞նք են աշխարհի ամենաթանկ ծաղիկները։ Եկեք պարզենք միասին։

10. Լիզիանտուս (Lisianthus), մեկ փունջը՝ $10 - $35

Լիզիանտուս, Էուստոմա, «Իռլանդական վարդ» ահա այս հրաշք ծաղկի անունների ոչ լրիվ ցանկը։ Լիզիանտուսը հեշտությամբ կարելի է շփոթել վարդի հետ, սակայն այն ամենաթանկ ծաղիկների ցանկում է։

9. Հովտաշուշան (Lily of the Valley), մեկ փունջը՝ $15 – $50

Հովտաշուշանը խոնավասեր և ջերմասեր ծաղիկ է։ Հայտնի են հովտաշուշանի բազմաթիվ տեսակներ՝ վարդագույն, խոշոր ծաղիկներով, բազմագույն տերևներով և այլն։

8. Հորտենզիա (Hydrangea), մեկ ցողունը՝ $6.5

Հորտենզիա ծաղկի հայրենիքը Ճապոնիան և Չինաստանն է։ Հայտնի է այս ծաղկի մոտ 80 տեսակ։

7. Շուշան (Gloriosa), մեկ ծաղիկը՝ $6 – $10

Շուշանը խոշոր, գեղեցիկ սոխարմատավոր բազմամյա ծաղկաբույս է։ Այն ունի իր տարատեսակները ամբողջ աշխարհում։

6. Կակաչ (Tulip Bulb), 17-րդ դարում այս ծաղիկը վաճառվել է $5, 700-ով

Հանդիպում են կակաչի տարբեր տարատեսակներ, որոնց հայրենիքը տարբեր է։ Կակաչի միակ թերությունն այն է, որ ծաղկած ծաղիկը երկար չի դիմանում` 2-3օր և նույնիսկ թեթև քամուց թերթիկները պոկվում են:

5. Saffron Crocus, մեկ ֆունտը՝ $1200 – $1500

Զաֆրանը աշխարհի ամենաթանկ համեմունքներից մեկն է: Այն մշակվում է ձեռքով, և մեկ ծաղկի բերքը շատ քիչ է տվյալ համեմունքը ստանալու համար: Մեկ կիլոգրամ զաֆրան ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել մոտ 110, 000-170, 000 ծաղիկ: Իսկ Սաֆֆրոն ծաղկի գինը 20 գրամի համար մոտ 100 դոլար է:

4.Օրխիդեա (Gold of Kinabalu Orchid), մեկ ծաղիկը՝ $6000

Gold of Kinabalu ծաղիկը պատկանում է մեծ չափսի օրխիդեաների ընտանիքին։ Այն ծաղկում է մինչև հինգ ծաղկով։ Այս տեսակի օրխիդեան աննման բույր ունի։

3. Օրխիդեա (Shenzhen Nongke Orchid), մեկ ծաղիկը՝ $200, 000

Այս ծաղիկը շատ հազվագյուտ է, քանի որ աճեցվում է Shenzhen Nongke ընկերության կողմից միայն։ Պահանջվել է 8 տարի այս հրաշալի ծաղիկը ստեղծելու համար։

2. Վարդ (Juliet Rose), այս ծաղիկն աճեցնելու համար պահանջվել է 15 տարի, արժե $15.8 մլն

Ջուլիետայի վարդ-հիբրիդը ստեղծելու համար Դեյվիդ Օստինից պահանջվեց 15 տարի և Դեյվիդի ջանքերը ապարդյուն չէին, քանի որ այս վարդը առաջին ամենաթանկ ծաղիկն էր աշխահում։

1. Կադուպուլ (Kadupul), այս ծաղիկը պատկանում է կակտուսների ընտանիքին

Կադիպուլը անգին է, աճում է շատ հազվադեպ և ապրում է ընդամենը մի քանի ժամ։

Մենք Ձեր ուշադրությանը ներկայացրեցինք աշխարհի 10 ամենաթանկ ծաղիկները և հուսով ենք Դուք հասցրեցիք երազելու այս ծաղիկները ստանալու կամ նվիրելու մասին։

Իսկ յուրօրինակ ծաղիկների լայն տեսականի կարելի է գտնել Mon Amie ծաղկի և դիզայնի սրահում՝ Երևան, Մոսկովյան 28։

Автор: Ani
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ani
15:37, 23.12.2021
2471 | 0
15:35, 23.12.2021
2164 | 0
14:54, 20.12.2021
1980 | 0
наверх