МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Հակաահաբեկչությունը որպես ազգի նկարագիր – 5
09:24, 20.11.2018
2680 | 0

Հայկական նորօրյա քաղաքական իրականության մեջ հայտնվել է բոյեվիկների մի համագործակցություն, որը իրեն կոչելով էպոսային անվամբ զբաղված է ակնհայտ քաղաքական մուրացկանությամբ: Բանը նրանում է, որ սույն զինյալ գրոհայինները համացանցում բազմիցս Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին դիմել են խնդրանքով, որպեսզի ֆինանսապես օգնեն իրենց "կուսակցությանը"՝ իբրև կուսակցական ծախսերը հոգալու համար:

Թերևս այդ մուրացկանության շնորհիվ նրանք մեր հայրենակիցներից ստացել են բավականին կլորիկ գումարներ, սակայն ներկայացնում են չնչին գումարներով ցուցակներ՝ իբր օգնություն տրամադրած անձանց անուններով, իսկ ստացված տասնյակ հազար դոլարների ծախսման նպատակների վերաբերյալ որևէ նյութ չեն ներկայացնում, ինչը խիստ կասկածելի է (չմոռանանք թալանված բանկոմատը):

Եթե այսպես շարունակվի ապա մոտ ապագայում կպարզվի, որ Հայաստանի բոյեվիկ "փրկիչները" լավ տեղավորվել են և շռնդալից ապրում են քաղաքական մուրացկանության շնորհիվ:

Հարգելի ՀՀ քաղաքացիներ և Սփյուռքի մեր հայրենակիցներ պահանջենք բոյեվիկներից, որպեսզի նրանք հասարակությանը ներկայացնեն հանգամանալից հաշվետվություն՝ այլապես վաղը կարող է պարզվել, որ ինչ-որ բոյեվիկ կամ նրա ընտանիքի անդամ Հայաստանը "փրկելու" շնորհիվ վարում է շքեղ ավտոմեքենա և հանգստանում է Կանարյան կղզիներում՝:


Շարունակելի…

Այսպիսով միայն մտածել չցանկացող կամ չկարողացող անձը կարող է ձայն տալ իրականում զինյալների խումբ հանդիսացող "Սասնա Ծռեր" "կուսակցությանը" և աջակցել նրանց Հայաստանի խորհրդարանը դարձնել իրենց հավաքատեղի և անպատասխանատու հայտարարությունների ամբիոն:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Խաղաղության աղավնի
наверх