МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +18 °C Завтра+21 °C
Էդուարդ Բաբայան. Նոր տարին բոլորիս համար ամենասպասված և ամենասիրված տոնն է
22:27, 01.01.2019
9507 | 0
Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին բոլորիս համար ամենասպասված և ամենասիրված տոնն է: Անցնող տարում գրանցված ձեռքբերումները թող կրկնապատկվեն հաջորդ տարի, իսկ բացթողումները լրացնենք մեր ամենօրյա աշխատանքով: Բոլորիդ օջախներում թող թևածի սերը, երջանկությունն ու բարեկեցությունը: Գալիք տարին թող մեր երկրին բերի խաղաղություն ու բարգավաճում, բոլոր ընտանիքներում թող հնչեն մանուկների խինդն ու ծիծաղը: Տոնական այս օրերին ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել այս պահին մեր թիկունքն ամուր պահող զինվորներին ու հրամանատարներին: Մենք ուժեղ ենք ձեզանով:
Սիրով ու դրական սպասումներով դիմավորենք 2019 թվականը: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Աստված պահապա՛ն բոլորիս:


Էդուարդ Բաբայան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4936 | 0
наверх