МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Ռոմանոս Պետրոսյանի գործեալոճի շարունակությունը տարակուսանքի առիթ. hարազատ մայրն անգամ չի քվեարկել որդու օգտին
14:23, 11.01.2019
2335 | 0

Որոշ իրադարձություններ ոչ այնքան տրամաբանական ընթացք ունեն, որքան ենթադրվում էր: Մասնավորապես պարզվում է, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շաունակելու է պաշտոնավարել, չնայած այդ կարճ ժամանակահատվածում բազմաթիվ անգամներ չարաշահել է պաշտոնական դիրքը, թուլյլ է տվել պետպաշտոնիային ոչ հարիր դրսևորումներ և հայտնի է մի շարք «սխրագործություններով», որոնց մասին մամուլը «հոգնեց» աղաղակելով:

Ամենաթարմ օրինակներով հիշեցնեմ, որ բացի այն խոսակցությունները, որոնք պարբերաբար պտտվում էին մամուլում, որ Ռոմանոս Պետրոսյանը ԱԱԾ-ն իր ձեռքին մահակ դարձրած, ուղղակի տեռորի էր ենթարկում մարզի պաշտոնյաներին և ստիպում էր հրաժարականներ ներկայացնել՝ հաշվի չառնելով պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական հմտությունները, դրանց հաջորդեցին արդեն բողոքի ակցիաները նրա դեմ ուղղված, որոնք վկայությունն էին բոլոր այդ խոսակցությունների:

Մասնավորապես Չարենցավանի համար 3 դպրոցի տնօրենի խայտառակ պատմությունը, որին ստիպված եղավ անգամ միջամտել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ այդպես էլ անհասկանալի մնաց թե մարզպետն ի՞նչ իրավունքով է միջնորդել դպրոցի տնօրենի ընտրության հարցում և ցավոք որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց:

Նորգեղի համայնքի գյուղապետի պաշտոնում «սեփական մարդուն» զոռով նշանակելու մասին էլ չասեմ, մի ամբողջ համայնք բոյկոտում էր Ռոմանոս Պետրոսյանի ՀՀԿ-ից չտարբերվող գործելաոճը, ընդհուպ պահանջում էին նրա հրաժարականը: Մի՞թե այս ամենի մասին այսպես հեշտ մոռացվեց...

Խորհրդարանական ընտրություններին քսան հազարից ավել քվեներ ստացած Ռոմանոս Պետրոսյանը, կարծում է, թե ինքն է վաստակել այդ հարգանքն ու պատիվը, մինչդեռ, եփած հավին էլ է պարզ, թե ով է այդ քվեների իրական հասցեատերը: Ուստի Ռոմանոս Պետրոսյանը այս ու այն կողմ պարծենալու փոխարեն, լավ կանի հիշի ընդամենը մեկ տարի առաջ ստացած իր մի քանի հարյուր իրական քվեների մասին, որոնք վստահաբար արտացոլում էին օբյեկտիվ պատկերը մարզում՝ նրա «հեղինակության» կապակցությամբ: Այս մտքի վրա ուշագրավ է նաև մեկ փաստ ևս. այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Ռոմանոս Պետրոսյանի հարազատ մայրն անգամ չի գնացել ընտրության՝ յուր զավակին սատարելու համար, սա կարծում ենք խոսուն վկան է այն տրամադրությունների, որոնք ձևավորվել են մարզում՝ Ռոմանոսի անձի նկատմամբ:

Ավելի քան տրամաբանական կլիներ, որ սեփական բարեկամներին, ծանոթներին զոռով պաշտոնների խցկած, մարզի բնակչությանը աջ ու ձախ ԱԱԾ-ով «հաթաթա» տված մարզպետն այլևս նոր Հայաստանում համարվեր նախկին, եթե այն ժամանակ անցողիկ փուլ էր, չկար երկար ժամանակ արժանի թեկնածու գտնելու, մարզի կառավարումը նրան վստահելու համար, ապա հիմա կարելի էր մարզի բնակչության կարծիքը, տրամադրվածությունը հաշվի առնելով, ինչպես նաև Ռոմանոսի կարճ ժամանակահատվածում թույլ տված ճակատագրական և անդառնալի սխալները հաշվի առնելով հրաժարվել նման գործելաոճից:

Այս պարզ իրողություններին վստահաբար կհաջորդեն շուտով նորերը և ի վերջո օբյեկտիվ իրականությունը ակներև կդարձնի ևս մեկ անգամ այն պահանջը, որ Ռոմանոսի նմանները մարզպետի լիազորություններից պետք է հեռու մնան, դա հակասում է նոր Հայաստանի արժեհամակարգին և որդեգրած սկզբունքներին:

Չի կարելի կրկնել, նախկին սխալները...

Автор: Tigran
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Tigran
наверх