МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Ծիծաղը հոգու երաժշտությունն է. հեքիմն ու փաստաբանը
21:15, 11.01.2019
3748 | 0

Մեծ քաղաքի կենտրոնում փոքրիկ բուժարան բացած հեքիմը պատուհանին հետևյալ ծանուցումն էր փակցրել. «Բուժումն արժե 20 դոլար: Եթե չբուժվեք, կստանաք 100 դոլար»:

Բուժարանի մոտով անցնող մի փաստաբան կարդում է ծանուցումը և ուրախանում, որ 100 դոլար ձեռք գցելու շատ լավ հնարավորություն է ստեղծվել: Նա մտնում է բուժարան և ասում.

-Ես համի զգացողությունս կորցրել եմ:

Հեքիմը բացականչում է.

-Բուժքո՛ւյր, այստե՛ղ բեր թիվ 22 արկղիկում գտնվող դեղը և մեր հաճախորդի լեզվին մի քանի կաթիլ կաթացրու:

Փաստաբանը որձկում է ու ասում.

-Սա դեղ չէ, սա շարժիչի յուղ է:

-Հիանալի՛ է, - ասում է հեքիմը, - դուք վերագտաք համի զգացումը: Վճարե՛ք 20 դոլար:

Զայրացած փաստաբանը վճարում է ու հեռանում: Մի քանի օր անց նա վերադառնում է՝ 100 դոլար աշխատելու վճռականությամբ:

-Ես հիշողությունից զրկվել եմ, այլև ոչինչ չեմ հիշում:

-Բուժքո՛ւյր, բե՛ր թիվ 22 արկղիկում գտնվող դեղն ու երեք կաթիլ կաթեցրու նրա լեզվին:

-Ո՛չ, ո՛չ, դա չե՛մ ուզում: Դա շարժիչի յուղ է: Նախորդ անգամ դուք ինձ դրանից եք տվել:

-Հիանալի՛ է: Ձեր հիշողությունը վերականգնվեց: Վճարեք 20 դոլար:

Զարյույթից ու ամոթից կարմրատակած փաստաբանը տալիս է պահանջված գումարն ու հեռանում: Մի քանի օր անց նա նորից է գալիս հեքիմի մոտ: Նա համոզված է, որ այս անգամ կստանա իր ակնկալած 100 դոլարը:

-Ես կուրացել եմ, այլևս ոչինչ չեմ տեսնում, - ասում է նա հեքիմին:

-Ցավո՛ւմ եմ, - պատասխանում է հեքիմը, - ես դրա համար դարման չունեմ: Ստացեք այս 100 դոլարը:

-Սա 100 դոլար չէ, սա 20 դոլար է:

-Գերազա՛նց է: Դուք վերստին տեսնում եք…իսկ դա 20 դոլար արժե:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
217 | 0
наверх