МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Ֆրանսիայում մոբիլիզացվել են շուրջ 80 հազար ոստիկաններ
22:37, 19.01.2019
3480 | 0

Ֆրանսիայում մոբիլիզացվել են շուրջ 80 հազար իրավապահներ` «դեղին բաճկոնավորների» ակցիաների կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։
Արդեն 10-րդ շաբաթն է, ինչ տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» բողոքները Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում, որոնք հաճախ ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզում ակցիաների անցկացմանը կհետևի հինգ հազար ոստիկան: Այսօր պարզ է դարձել, որ ամբողջ երկրում մոբիլիզացվել է շուրջ 80 հազար ոստիկան: Նշվում է, որ ընդհանուր առմամբ Փարիզում եւ մարզերում ընդգրկվել են ոստիկանության հատուկ ուժերի 48 խմբեր եւ 68 քրեական ժանդարմերիա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում սկսվել են «դեղին բաճկոնավորների» լայնամասշտաբ բողոքներ` վառելիքի հարկերի եւ բենզինի գնի անհիմն բարձրացման դեմ։ Չհամաձայնելով Ֆրանսիայի իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությանը` բողոքի մասնակիցները շարունակում են փակել երկրի բոլոր փողոցները, հաշվի չառնելով ղեկավարության` իրավիճակի մեղմացմանը ուղղված միջոցառումների ձեռնարկումը։

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Անկախ Լրագիր
наверх