МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Завтра+16 °C
Ինչո՞ւ է կաթողիկոսի հովանավորյալ քահանան խուսափել զինվորական ծառայությունից
20:53, 04.02.2019
4124 | 2
Ովքե՞ր են «Գարեգինի վկաներ» աղանդի պարագլուխները

Զինվորական ծառայությունից խուսափած այս քահանան այժմ հանդես է գալիս ի պաշտպանություն Գարեգին Բ-ի: Զարեհ քահանա Աշուրյանը, ով հոգեբուժարանում գրանցված է որպես «շիզոֆրենիկ», ազատվել է ժամկետային զինծառայությունից «գժի թղթով»: Ցավալի է, որ այսօր այս և նման թշվառ քահանաները աչքի ընկնելու նպատակով փորձում են գովաբանել «կաթողիկոս» կոչվածին, որպեսզի առաջխաղացում ունենան իրենց «հոգևոր» ծառայության վայրի հետ կապված, կարճ ասած՝ կարիերայի նպատակով:
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այստեսակ խեղկատակ քահանաները տարիներ շարունակ դժգոհել և բամբասել են իրենց իսկ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին», սակայն այսօր հասկանալով, որ սա առիթ է իրենց համար, միգուցե և կյանքում միայն մեկ անգամ, աչքի ընկնելու` նոր նշանակում ստանալու կամ իրենց դիրքը ամրապնդելու հարցում, փորձում են առիթը բաց չթողնել, և «օճառը» ձեռքներին հայտնվում են սոցցանցերում տարատեսակ աբսուրդ հայտարարություններով, որոնցով հույս ունեն հաճոյանալ Գարեգին Բ-ին ու նրա կլանին:
Աղոթում ենք, որ այսպիսի երևույթները վերանան մեր միջից: «Գժի թղթով» Գարեգինի վկաները որքան էլ որ ուզենան պախարակել կաթողիկոսի դեմ շարժումը, միևնույն է, արդյունքի չպիտի հասնեն, քանի որ ճշմարիտ քրիստոնյաներին փնովելով՝ չեն կարող բարձրացնել Գարեգին Բ-ի չեղած վարկանիշը: Ցավ ի սիրտ վստահ ենք մի հարցում, որ եթե այսպես շարունակվի, Զարեհն էլ, Գարեգինն էլ ի վերջո պիտի հասնեն նույն հանգրվանին, որտեղ կլինի լաց և ատամների կրճտոց...

Նոր Նորքի մի խումբ եկեղեցասեր հայորդիներ

Հ. Գ. Գարեգին Բ-ին մատուցած ծառայությունների և նշանակալի ավանդի համար Տեր Զարեհ Աշուրյանը 2018 թվականի տարեվերջին կաթողիկոսի կողմից Երևանում պարգևատրվեց բնակարանով:
Пресс-секретарь: Ազատ Խոսք
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ազատ Խոսք
наверх