МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Завтра+29 °C
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում:
15:32, 23.02.2019
3908 | 0

Թուրքիայի սահմանամերձ Կարս նահանգում փետրվարի 4-ից մեկնարկած «2019 ձմեռ» միջազգային զորավարժություններն ավարտվելու են փետրվարի 22-ին։ Բացի Թուրքիայի զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 14 երկիր, որից 7-ը՝ դիտորդի կարգավիճակում։ Զորավարժությանը մասնակցում է 1.446 զինծառայող, օգտագործվում է 545 ռազմական մեքենա և 790 զինատեսակ։

Ինչպես ավելի վաղ նշել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական կողմից զորավարժությանը մասնակցում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներից մեկը։

Զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերը։

Զորավարժության ընթացքին հետևել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դունդարը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալը և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը։

Թուրքական մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ զորավարժություններին հետևել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակամուրջի միջոցով։

Զորավարժության ժամանակ Թուրքիայի զինված ուժերն օգտագործել են թուրքական արտադրության մի շարք զինատեսակներ, ինչպիսիք են «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը, «Atak», «Skorsky» (ամերիկյան) տեսակի ռազմական ուղղաթիռները, «Cirit» և «UMTAS» տեսակի հրթիռները:

Բացի մարտական առաջադրանքներ կատարելուց իրականացվել են փրկարարական գործողություններ։

Զորավարժության շրջանակներում մշակվել է ռազմական գործողությունների հատուկ սցենար։ Գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է եղել, որ բոլոր գործողություններն իրականացվել է ձնառատ պայմաններում և բարդ տեղանքում։

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նինա Սարգսյան
20:33, 29.08.2020
3983 | 0
11:45, 05.06.2019
3161 | 0
11:44, 05.06.2019
3205 | 0
15:26, 22.05.2019
4106 | 0
18:26, 30.03.2019
4115 | 0
02:23, 30.03.2019
3729 | 0
наверх