МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Завтра+28 °C
Ապագա հոգևորականների` ճեմարանականին անհարիր նկարագիրը
00:07, 24.02.2019
4053 | 0
Էջմիածնի Գևորգյան ճեմարանի երբեմնի տեսուչ Սահակ վարդապետ (այժմ` եպիսկոպոս) Մաշալյանի ստորագրությամբ այս գրությունը հերթական ապացույցն է այն բանի, որ ճեմարանում պատրաստվում են ոչ թե հոգևորականներ, այլ «գռեհիկ ծիծաղող, ճեմարանականին ոչ հարիր, անվայելուչ և փողոցային կեցվածք դրսևորող, ստախոս, անպարտաճանաչ» խուժաններ (բացառությունները` հարգելի): Դե այս պարագայում հոգևոր կյանքի մասին խոսելն իսկ ավելորդ է:
Այդ նույն ուսանողները կարճ ժամանակ անց Գարեգին Բ-ի «օրհնությամբ» ձեռնադրվեցին քահանաներ և վարդապետներ` նրանց մի մասը ուղարկվելով արտասահմանյան թեմեր, իսկ մնացածը նշանակումներ ստանալով Հայաստանում և Արցախում:
Իսկ սիրված հոգևոր տեսուչ հայր Սահակ Մաշալյանը, ով նաև հմուտ քարոզիչ է, վերադարձավ Կ. Պոլիս, որին էլ փոխարինեց մեկ այլ փողոցային խուժան` Գևորգ վարդապետ Սարոյանը:
Թեև նա փայլում էր իր անբարոյական կերպարով, որի մասին շատ բարձրաստիճան եկեղեցականներ գիտեին, բոլորը թույլ տվեցին, որ քիչ օրեր հետո Գարեգին Բ-ն Սարոյանին ձեռնադրի եպիսկոպոս և նշանակի Մայր Աթոռի բոլոր կրթական հաստատությունների վերատեսուչ:
Ահա թե որտե՛ղ է թաղված շան գլուխը...
Пресс-секретарь: Ազատ Խոսք
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ազատ Խոսք
08:43, 25.04.2024 - Tereza Mikaelyan
77 | 0
наверх