МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Завтра+25 °C
Թումանյանը, Կոմիտասը և Սահակ Ամատունին
16:49, 07.03.2019
4047 | 0

Թումանյանական ու կոմիտասյան տարի -150


Թումանյանական ու կոմիտասյան տարի է լինելու 2019թվականը: Շատերը գիտեն, որ մեծն ու անմահ Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյարներն են: Քչերն են սակայն ճանաչում նրաց ժամանակակցին ու համախոհին` Վարդապետ Սահակ Ամատունուն, ում դին հանգչում է հանրահայտ Օշական գյուղում: Հունվարի 22-ին արդեն իսկ լրացել է հմուտ մանկավարժի ու բանասերի` Սահակ Ամատունու ծննդյան 163-րդ ամյակը:
Երկու մեծերի Թումանյանի և Կոմիտասի հետ անմիջական ջերմ հարաբերություններ է ունեցել Սահակ Ամատունին: Եթե Թումանյանի հետ հայտնի է նրանց անկեղծ ու ջերմ շնչով գրված նամակները, գրական հարցերի շուրջ քննարկումները, ապա Կոմիտասին անձամբ է դասավանդել Սահակ Ամատունին: Ապագա մեծ երգահանը 1885-86թթ նստել է Սահակ Ամատունու դասարանում: Կոմիտասի հետագա ծավալած գործունեությունը` Սահակ Վարդապետի թողած գործի անմիջական աշխատանքի շարունակությունն է եղել:
Մեծն Հովհաննես Թումանյանի ուշադրությունից չի վրիպել Սահակ Ամատունու նոր աշխատությունը: 1912թ. հունիսի 28-ի նամակում ահա թե ինչպես է նա արձագանքել.
«Բարձրապատիվ Սահակ հայր սուրբ, ինձ են հասել Ձեր ուղարկած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» գիրքը և Ձեր խնդակցությունը իմ ազատվելու առթիվ: Լիասիրտ շնորհակալ եմ Ձեր բարեկամական ազնիվ զգացմունքի համար և շատ եմ ուրախանում, տեսնելով Ձեր նորանոր գեղեցիկ գրական աշխատությունները, անհամբեր սպասում եմ «Բառ ու բանին»: Էջմիածինը որքան կարևոր լինի իր վարչական նշանակությամբ, ավելի սիրելի է դառնալու երբ գրական ու գիտական գործերը ճոխանան ու հաճախանան նրա պարիսպների մեջ, և ինձ համար էդ տեսակի գործերն ու գործիչները միշտ մնալու են ավելի թանկ ու սիրելի, քան ամեն տեսակի պաշտոնյաներ: Ցանկանալով հաջողություն առողջություն ջերմ բարևներով մնամ միշտ Ձեր բարեկամը Հովհ.Թումանյան»:
Առավել բարձր գնահատական է տվել ամենայն հայոց բանաստեղծը 1912 թ Սահակ Ամատունու հրապարակած «Հայոց բառ ու բան» աշխատությանը, Թումանյանը գրել է. «Սահակ հայր սուրբ, ստացել եմ Ձեր «Բառ ու բան» գեղեցիկ աշխատությունը և շնորհակալ եմ, որքան իբրև մի բարեկամ՝ հազար անգամ ավելի իբրև գրական մարդ: Առանց էդ տեսակ աշխատանքների անկարելի է ստեղծել մեր գրական լեզուն: Նոր կյանքի ու նոր ազդեցությունների պատճառով շատ արագ կերպով կորչում են էդ ամեն բառ ու բաները, և ով նրանց փրկի կորուստից ու մահից, նրանց հետ միասին կանմահացնի իրեն: Դուք սրանով անմահացնում եք ձեզ...»:
Ավելի վաղ Թումանյանը իր ԱՐԵՎԵԼՔԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔ հոդվածում այս գրքի մասին հետևյալն է հայտնել.
Սահակ վարդապետ Ամատունին արդեն տպագրում է (Ղուկասյան ֆոնդի հաշվով) իր «Բառ ու բան» խոշոր աշխատությունը, որի մեջ հավաքված են մեր կենդանի բարբառներից ու գրականությունից այն բոլոր ոճերն ու բառերը, որ չկան Հայկազյան բառարանում։
Ավելի ուշ` եղեռնի տարիներին Թումանյանը գործունեություն է ծավալել ոչ միայն Սահակ Ամատունու հետ, այլ նաև հասարակական գործիչ Գրիգոր Վարդանյանի (հետագայում ՀՕԿ-ի նախագահ), Վարդգես Ահարոնյանի, Էջմիածնի դիվանապետ, Փախստականներին օգնող կենտրոնական կոմիտեի Էջմիածնի ներկայացուցիչ Բագրատ վարդապետ Վարդազարյանի, Թումանյանի՝ Ներսիսյան դպրոցի դասընկերներից, Էջմիածնի միաբաններից Արսեն Ղլտճյանի, Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի, միաբաններ Գալուստ Տեր-Մկրտչյանի, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի, Աշոտ Աթանասյանի, Նիկողայոս Ադոնցի և այլոց հետ։
Սահակ Ամատունու մասին` Ամատունիներին նվիրված նախագծի շրջանակներում, բացառիկ ու հետաքրքիր նյութ է հրապարակել ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ: Այն խորհուրդ կտայինք ընթերցել
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
295 | 0
00:09, 09.03.2024
808 | 0
наверх