МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Завтра+26 °C
Անչարությանդ բան չեմ հավելում
10:53, 25.03.2019
2607 | 0

Անչարությանդ բան չեմ հավելում,
Դեմ ընկած տեղս մեկին մեկ մութ է,
Անշեն աշխարհդ հո չեմ ավերում,
Չեմ էլ երկրորդում, թե սերդ սուտ է։
Աչքիս լույս բերող ճրագը անհաճ
Քանի թրթռաց, քամին էր խուժը,
Տաղիս անհավան ծաղրածուն անաչ,
Հրճվե՞ց, երբ կարդաց իմ մահվան գույժը։
Կարգն է աշխարհի, լուսինն իր ճոճքում
Լրումին գալիս, մեռնում է ապա,
Մնացորդանց ինչ, որ աղոտ ցոլքում
Ցավի դասերը քեզանից առա։

Պատրանքի նման ամեն բան կանցնի
Ու կանէանա անմռունչ, անլաց,
Կինն իմ նմանին ոնց էլ թաքցնի,
Սրտի տակ կզգա տրոփս մարած։

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
921 | 0
13:52, 29.01.2022
1733 | 0
10:11, 21.01.2022
1584 | 0
наверх