МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
ԴԱՎԻԹ ՋԱՆ ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ․ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՈՒՇԱՆԱ․․․
08:04, 01.05.2019
12944 | 0

ԴԱՎԻԹ ՋԱՆ ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ․ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՈՒՇԱՆԱ․․․


ԻՆՉ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԳԼԽԻՆ ԱՅՍ ԶՐՊԱՐՏԱՆՔԸ ՍԱՐՔԵՑԻՆ, ԵՍ ՀԱՆԳԻՍՏ ՉՈՒՆԵՄ և ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ, ԵՐԲ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՀԵՐՅՈՒՐԱՆՔԻ ԶՈՀ ԴԱՐՁՆԵԼ ԱԶՆԻՎ, ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ԻՄ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՋԸ՝ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ու պետք է ասեմ, որ շատ շատերիս համար է անհավատալի և շոկի մեջ ենք․․․Յութուբում եղած գրեթե բոլոր հարցազրույցները լսելով, ինչպես նաև Դավիթի երեկվա ասուլիսը նույնպես, եկա այն համոզման, որ այս գործը ամբողջովին սարքովի է․ Նախ Դավիթ Սանասարյանը լինելով Պետական Վերահսկողության ծառայության պետը նա կարող էր իր վերահսկողությունն իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում, բացահայտելով որտեղ կա կոռուպցիա, և որտեղ կան կոռուպցիոն ռիսկեր, այդ թվում և ԱԱԾ-ում, և ոստիկանությունում և ամենուր․․․Այս պարագայում փաստորեն ԱԱԾ-ն իրեն իրավունք է վերապահել, որ ինքը պետք է վերահսկի ՊՎԾ-ին, որն անմիջապես ենթարկվում է միայն Վարչապետին․․․ Ինչու՞, տարօրինակ չէ՞․․․

ՀԱՐՑ․

Ինչու՞ Վանեցյանը քիթը խոթեց մի ոլորտ, որը միայն վարչապետին է ենթարկվում և թույլ չտվեց, որ Դավիթն իր սկսած բացահայտումը տաներ մինչև վերջ և կանխեր այն անօրինականությունը, որ հենց վերաբերվում էր Դավիթ Սանասարյանի կառույցին, ոչ ԱԱԾ-ին․ սա աբսուրդ է․․․ փաստորեն պարզ երևում է․ ԱԱԾ-ն մտածված շտապել է կանխել մենաշնորհի շահերը վտանգող Դավիթ Սանասարյանի հետագա քայլերը, ԱԱԾ-ն նախօրոք գործը խճճել է, որ Սանասարյանի ձեռքերը չհասնի տարիներ շարունակ հեմոդիալիզի սարքերի գնումների ոլորտում ներկրումն իրականացնող մենաշնորհի դիրքեր զբաղեցնողին, որը միլիարդներ է գրպանել և պետությանը մեծ վնաս հասցրել․․․ ինչու՞ թույլ չտվեց Սանասարյանն իր բացահայտումը տաներ մինչև վերջ, ինչու՞ կես ճամփին կանխեց․ այ այս հարցիս պատասխանն եմ սպասում Վանեցյանից, այս ի՞նչ շտապողականություն էր, թե՞ դարի թալա՞նն էր հայտնաբերել, Դավիթին ներկայացնելով կոռուպցիոներ ու փորձեց անմիջապես վարկաբեկել նրա ազնիվ անունը․․․Փաստն եմ արձանագրում, որ կամ այդ ոլորտի տերն ինքը՝ Վանեցյանն է, կամ էլ այդ մենաշնորի տանիքը՝ (կռիշան) է հանդիսանում և փաստորեն, Դավիթն իրավունք չուներ այդ բացահայտումն աներ, մտներ այն դաշտը, որը Վանեցյանին է պատկանում․․․ Վանեցյանը պարզ հայտարարում է, որ Դավիթը թույլ է տվել «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» ․Այս Ի՞նչ պաշտոնական լիազորությունների մասին է խոսքը, որի կառույցի պատասխանատուն հենց Դավիթն է, այս ի՞նչ չարաշահման մասին է խոսքը՝ բացահայտմա՞ն․․․ հենց այս արտահայտությամբ Վանեցյանն իրեն մատնեց, որ Դավիթը չպետք է մտներ այդ դաշտը, որտեղ իրենն էր՝ Վանեցյանինը․․․Ասեք խնդրեմ․ պատվիրված գործը պոզով ու պոչո՞վ է լինում․․․
Վանեցյանը նախ թող իր լիազորություններով զբաղվի․ և թերացումներից չխոսի բնավ ու մեղադրի Դավիթին․ ինքը չէ, որ գնահատական պետք է տա Դավիթի կատարած աշխատանքներին․․․10-ը տարի Սերժ ու Սաշիկ Սարգսյանները թալանել են երկիրը, ո՞ր մեկի վրա է գործ հարուցված, Սաշիկին համոզեց թալանածից մի քանի միլիոն որպես նվեր տա ու դրա դիմաց անվտանգ Իսպանիա ճամփեց, գործը ջրեց գնաց․ նույնն էլ Միրհան Պողոսյանին՝ Ռուսաստան, Սաշիկի տղային՝ Չեխիա և մեզ հիմարի տե՞ղ է դնում, որ ինքն անմեղ է «փնտրում ու չի գտնում» և իմիտացիա ստեղծում, որ իր ոլորտում կոռուպցիա չկա՞, իր կողմից գերազանց վերահսկվու՞մ է և ինքն իր լիազորությունները չի՞ չարաշահում, կամ թերանում․․․իրական գողերին ճամփում է, չտեսնելու է տալիս, իսկ ազնիվ մարդուն՝ Դավիթին վարչապետի մոտ կոռուպցիոներ ներկայացնում, վարկաբեկում․․․Ինքս ամիսններ առաջ 2 ներքին նամակ եմ ուղարկել Վանեցյանին, 1․ որ ոմն մեկը Եվրասիական տրանսպորտային ընկերության անվան տակ դատարկում է Հայաստանը տարիներ շարունակ Ռուսաստանի 24 քաղաքներ, որն ամեն օր գովազդվում է «ԿԵՆՏՐՈՆ ՏՎ» -ով, , , ահազանգ հնչեցրի, հոդվածս ուղարկեցի, որ մարդիկ արտագաղթում են, իրենց հետ տանելով իրենց 13, 14, 15, 16, 17, 18 տարեկան տղաներին, որը վաղվա զինվորներն են և ինչպես վաղը, այնպես էլ գալիք տարիներին մեր սահմանին զինվոր չենք ունենալու, բայց ինչպես տեսնում եմ դա Վանեցյանին չի հետաքրքրում․ փաստորեն այստեղ Վանեցյանը ազգային անվտանգության ռիսկեր չի տեսնում․․ 2․ երկրորդ նամակն ուղարկեցի, որ միջոցներ ձեռք առնվի ոմն Ռոբերտ Սիմոնյանի ֆեյսբուքն ու յութուբը փակեն, քանզի անարգել հայհոյում է մեր վարչապետին ու կառավարությանը, , , ձեզ չհետաքրքրեց վարչապետի անվտանգությունը, նրա հասցեին հերյուրանքներ տարածողին պատժելը․․․այ սա է ձեր լիազորությունները, որ դուք տասնյակ հարցերում եք թերանում, բայց ձեզ իրավունք եք վերապահում վերահսկել մի մարդու, ով ժողովրդի, վարչապետի հարգանքն է վայելում և նշանակված է նաև ձեզ վերահսկելու, , , ես այստեղ տեսնում եմ շախմատային քայլեր, որ ընդհատակյա լավ մշակված է, խփել վարչապետի թիկունքին, արանքից հանելով նրա ամենավստահելի, ամենահավատարիմ զինակցին՝ Դավիթին, որ հեշտ լինի վարչապետին տապալել․․․ ես այստեղ ռևանշիստական քայլ եմ տեսնում, , , Վանեցյանը ՀՀԿ-ի ժամանակ, երբ էլի ԱԱԾ-ի աշխատակից էր, քանի՞ օլիգարխի թալաններն է բացահայտել, այն ժամանակ լավ էլ համագործակցում է Սերժի մաֆիայի հետ․․․և իմ այս վերլուծությունից հետո ավելի քան վստահ եմ, որ միլիարդներ գրպանած հեմոդիալիզի սարքերի գնումների ոլորտում ներկրում իրականացնողին, մենաշնորհի դիրքեր զբաղեցնողին տարիներ շարունակ հովանավորել է հենց Վանեցյանը, ու այս սարքած գործի հիմնական հեղինակն ինքն է․ լավ էլ մշակված սցենար է, բայց կոկորդին է մնալու, , ,

ՄԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ․ ՀԱՐՑ․ ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ․․․

Պարզ է, շատ շատերին էր խանգարում Դավիթն իր ազնվությամբ, իրեն վստահված կառույցին նվիրվածությամբ․ չկաշառվող իր տեսակով հնարավորություն չէր տալիս տարիներ շարունակ թալանողները շարունակեն իրենց թալանը, և շատերի աչքն էր այդ աթոռին, իսկ ԱԱԾ-ն մեջտեղից հանեց Դավիթին և այդ կառույցին բերեց մի մարդու, որն իր վերահսկողության ոլորտում կլինի և կենթարկվի իր խաղի կանոններին․ այս լավ մշակված սցենարը էր․ ու՞մ պատվերն է կատարում Վանեցյանը, , , Միգուցէ Դավիթը կարողանա՞ մերկացնել, բացահայտել․ չի բացառվում․ անհամբերությամբ սպասում եմ․․․ Զգում եմ, որ Դավիթն ասելիք ունի, բայց առայժմ լռում է․․․

Դավիթին ճանաչում եմ շա՜տ վաղուց, շատ ենք իրար հետ ներքին նամակներով շփվել հատկապես՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ցույցերի ժամանակ՝ 2013-ին․ երանի նրա հայրենասեր, պայքարող, ազնիվ տեսակից շատ ունենայինք մեր ազգի մեջ, , ,

ԻՄ շնորհակալությունն եմ հայտնում Լևոն Շիրինյանին, Իոնիսյանին, «Իմ քայլից» պատգամավոր Սոֆյա Հոսեփյանին, և բոլոր նրանց, ովքեր սոց ցանցերում իրենց կոմենտներով զորակցությունն են հայտնում և իրենց հարցազրույցներում մեծ հարգանք են տածում Դավիթ Սանասարյան քաղաքական գործչի հանդեպ և վստահ են, որ այս գործը սարքված է․ և կբացահայտվի Դավիթի անմեղությունը․․․ իմ խորին շնորհակալությունը հատկապես՝ Ժառանգություն կուսակցությունից հասարակական քաղաքական գործիչ, Սուսաննա Մուրադյանին, որ որպես տնտեսագետի իր հետաքննությունն է անցկացրել, լույս սփռելով այս սարքած գործին և «ԲԱՑ ՕՐԻ» տաղավարի իր հարցազրույցում քանդում է գորդյան հանգույցը․․․

Դավիթն այնքա՜ն հարազատ է շատ շատերիս, որ մեծ ցավ ենք ապրում նրա մաքուր անունը նման կերպ արատավորելու փորձերի համար․ սա ուղղակի ստորություն է բառիս բուն իմաստով, ու մեծ հարված վարչապետի թիկունքին, կառավարությանը, այն էլ Նոր Հայաստանում, որի համար այդքան երազում էր Դավիթը և տարինար շարունակ պայքարում, իսկ այսօր մեծ հարված ստացավ յուրայինների կողմից․․․ Վստահ եմ․ արդարությունը հիվանադանում է, բայց չի մահանում, , , Դավիթը կարդարացվի, բայց այս գործ սարքողներն ինչպե՞ս են նայելու Դավիթի աչքերին, ինչպե՞ս են հատուցելու բարոյական այն վնասը, որ Դավիթն ստացավ իր յուրայինների կողմից, կասկածի տակ առնելով նրա ազնվությունն ու նվիրվածությունն իրեն վստահված կառույցին և ընդհանրապես Դավիթ Սանասարյան մեծատառով մարդ տեսակին․․․

ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԴԺՎԱՐ ԹԵ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴՈՒՐԺԻ ԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ ԵՆ ԱՆԲԱՍԻՐ ՄԱՐԴՈՒՆ և ԳՈՐԾ ՍԱՐՔՈՒՄ․․․ՆՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՂ ՄԱՐԴԻԿ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՇՏՈՆ ԳՐԱՎԵԼ, ՈՒՂՂԱԿԻ ՉԵՆ ԿԱՐՈՂ․․․ՀԵՆՑ ՆՐԱՆՔ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂՆԵՐԸ․․․

ԴԱՎԻԹ ՋԱՆ ԻՄ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ․ ԵՐԲԵ՛Ք ՉԿՈՏՐՎԵՍ, ՄԵՆՔ ՔՈ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ, ՔԵԶ ՀԵՏ․․․

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

Գրող - հրապարակախոս


ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԴԻՏԵՔ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՄԼԵՏ ՂՈՒՇՉՅԱՆԻ «ԲԱՑ ՕՐԻ «ՏԱՂԱՎԱՐՈՒՄ և ԱՄԵՆ ԲԱՆ ԻՐ ՏԵՂԸ ԿԸՆԿՆԻ․․․

https://www.youtube.com/watch?v=boXojLEjnuI&feature=youtu.be&fbclid=IwAR2Ha-YTrRnWRWoXTI0lnoykIUWqdVZJ-HB319nYrgeqa25aURSi0KpcIog

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Sona Arshuneci Arshuneci
наверх