МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Завтра+27 °C
Անհնարին սիրո կյանքը
17:42, 04.05.2019
3739 | 0

Սիրո` այդ երկնային զգացմունքի ծնողները միշտ էլ հասարակ են. պարզ ու երկրային: Երբեմն գեղեցկությունն է նրան կյանք տալիս, հմայքը կամ խելքը, գեղեցիկ պահվածքը կամ հաճելի ձայնը… Անշուշտ դա էական էլ չէ: Սերը կարող է տարբեր երևույթներից ծնունդ առնել, բայց մի ընդհանրություն այնուամենայնիվ կա. սերը հույսով է ծնվում: Ծնողները սիրոն կյանք տալով` անհայտանում են կամ էլ հավերժ ապրում, բայց նրա գործերին էլ չեն խառնվում: Միայն սիրո երկվորյակ եղբայրը` հույսն է նրան հավերժ ուղեկցում ու միշտ պաշտպանում: Որպես երկվորյակ եղբայրներ` սերն ու հույսը իրար կորստին չեն դիմանում, բայց սովորաբար հույսը սկզբում է մեռնում: Սերը հավե՞րժ է … Հավերժ է այնքան, որքան և հույսն է հավերժ: Իսկ հույսն ինքնին համառ է և տվյալ դեպքում սնվում է ապրելու ցանկությամբ. ցանկությամբ, որը նրան սերն է ներշնչում…Զգացմունքն ապրեցնում է հույսը, ապրեցնում է իր կյանքով, իր ուժգնությամբ և հրաշքի հավատով: Սակայն ինքնապահպանման բնազդն այլ ուղղությամբ է աշխատում. հետևելով սթափ դատողությանը` այն կործանում է հույսը…Իսկ հաղթում է իրականությունը:

Մեռնում է հույսը, սակայն շատ դանդաղ, ինչպես անբուժելի հիվանդությունից, որը «դառն իրականություն» է կոչ
վում, և սկզբում նրա անբուժելիությանը մենք չենք հավատում:
Շարունակությունն այստեղ

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արմինե Հակոբյան
14:46, 29.05.2023
832 | 0
11:58, 20.02.2023
667 | 0
наверх