МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Завтра+26 °C
Նրա հետ ընկերությունն ու պարզապես նույն քաղաքում ապրելը մեծագույն հաճույք է. Նազենի Հովհաննիսյան
13:46, 15.05.2019
3919 | 0
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Իմ սիրուն Մարջանը) ) ծնվել ենք նույն 1982- ի նույն` հուլիսի 9- ին նա, 18- ին` ես... երբ խոսում է, թվում է թե ինքս ինձ հետ եմ խոսում) ) ) գաղափարակից ընկերներ ենք` հազար տարվա: Մարջանը... մեր ժամանակների լավագույն դերասանուհիներից է: Պայծառ, հուզառատ, տարբեր, շատ փխրուն և անասելի կանացի:
Երբ 2008- ին խաղում էինք «Արա Գեղեցիկ ու Շամիրամ» -ը, ես կուլիսներից 2- րդ գործողության սկզբում կուլիսներից ուշադիր հետևում էի նրա չքնաղ Նուարդին, որով ոգևորված խուժում էի բեմ` իբրև Շամիրամ, ու առավել ուժգին ցավով զգում Արայի կորուստն ու ողբում նրա մահը: Նուարդն առաքինի, ամուր ու վստահելի մի կերպար էր` ի դեմս Մարջանի:
Հ. Գ. Նրա հետ աշխատելը, ընկերությունն ու պարզապես նույն քաղաքում ապրելը մեծագույն հաճույք է»:
Пресс-секретарь: ELINA / ArmLur
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ELINA / ArmLur
наверх