МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Ի անվամբ երկնային ներտաձիգի մասին չինական պատումը
18:25, 15.05.2019
2842 | 0

Շատ հնում երկինքը ոչ թե մեկ, այլ տասն արև է զարդարել: Այդ արևների հայրը` երկնքի տիրակալ Դի ցզյունը, շատ խստապահանջ է եղել և աչալրջորեն հետևել է, որ իր որդիները հերթով` իրենց համար սահմանված օրը երկինք ելնեն: Եվ քանի որ արև եղբայրներն իրար շատ նման են եղել, մարդիկ կարծել են, թե երկնքում ընդամենը մեկ արև է շողշողում:

Ինչպես հաճախ է պատահում մեր կյանքում, այնպես էլ եղբայր արևներին ձանձրացնում է սահմանված կարգը, ու մի օր նրանք բոլորը միասին են հորիզոնում հայտնվում:

Տասն արեգակները կորացուցիչ լույսով են ողողում ամբողջ շրջակայքն ու անասելի տապի հեղեղ են տեղում երկրի վրա: Այրվում են ցանքսերը, մարգագետինների խոտը, անտառների ծառերը, եռում են գետերի ու լճերի ջրերը, երկրի երեսի քարերն ու ընդերքի երկաթի հանքերն սկսում են հալվել: Կրակից հալածված վայրի գազանները դուրս են գալիս անտառներից, մոտենում են բնակավայրերին ու հարձակվում են մարդկանց վրա: Երկրի վրա աղետ է սկսվում:

Եվ մարդիկ սկսում են աղաչել երկնքի տիրակալ Դի ցզյունին, որ իրենց փրկի անխուսափելի կործանումից:

Դի ցզյունն իր մոտ է կանչում երկնային Նետաձիգին` Խու Իին: Նա նրան կարմիր աղեղ ու սպիտակ նետեր է տալիս և ուղարկում է երկիր` հանձնարարելով երկնքից քշել-հեռացնել անհնազանդ արևներին ու ստիպել, որ նրանք առաջնորդվեն սահմանված կարգով:

«Բայց եթե նրանց վնասես, - ասում է Դի ցզյունը, - դաժանորեն կպատժվես»:

Հոու Ին մեկնում է երկիր: Նա տեսնում է ամայացած դաշտերն ու քաղցից սմքած մարդկանց ու նրա սիրտը կարեկցանքով է լցվում այդ դժբախտների և զայրույթով` մարդկանց այդ վիճակին հասցրածների նկատմամբ: Այնքան խորն է լինում նրա զայրույթը, որ մոռանում է, որ երկնքի տիրակալն իրեն հանձնարարել էր միայն վախեցնել անհնազանդ արևներին: Նա ամբողջ ուժով ձգում է լարը մինչև իր ականջը և անվրեպ խոցում է ավագ արևին: Արևը կտոր-կտոր է լինում, ոսկե փետուրերի է վերածվում սփռվում է երկրի վրա: Հոու Ին ինը նետ է արձակում և ինը արևներին սպանում է: Մնում է ընդամենը մեկ արև: Նա ուզում է այս արևին էլ սպանել, բայց մարդիկ, հասկանալով, որ այդ դեպքում հավերժական խավարը կպատի երկրին, երկնային նետաձիգի կապարճից թաքուն հանում են վերջին նետը:

Տապը մեղմանում է, սառը քամի է փչում, և երկիրն ու նրա բնակիչները փրկվում են:

Իսկ Հոու Ին չի շտապում երկինք վերադառնալ, որովհետև որոշել էր սպանել երկրի վրա ապրող յոթ հրեշներին:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
наверх