МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Հայկական ավանդական նշանդրեքի արարողությունը
15:37, 26.05.2019
10332 | 0
Հայական նշանդրեքը լինում էր երկու կողմերի տարիքավոր բարեկամների և փեսայի, քավորի մասնակցությամբ, հաճախ առանց փեսայի: Աղջկա հայրն այդ օրը ներկայացնում էր իր պահանջները, թե ինչ պետք է տան իրեն հարսանիքի օրվա համար և թե ինչքան է ղալանը:
Ղալանը լինում էր՝ կամ 1-2 օսմանյան ոսկի, կամ միս՝ 1-3 փութ կամ «ոտաոչխար» ՝ կենդանի ոչխար, կամ գինի՝ 20-30 լիտր, օղի՝ 10-15 լիտր:
Նշանդրեքին տանում էին մի փարչ օղի, մի քանի նուռ կամ փայլաթղթում փաթաթած հրեշտակների նկարներով զարդարված, բայց խիստ անորակ շաքարեղեն, որին «փախլավա-շաքար» էին ասում:
Նշանը լինում էր կա՛մ արծաթե ապարանջաններ (երկու ձեռքերի համար), կա՛մ ոսկեդրամ ականջօղ:
Նշանդրեքի օրվանից նշանված աղջիկն այլևս դուրս չէր գալիս տանից, չէր խոսում փեսայի բարեկամների հետ՝ բացի փոքրահասակներից և իր հասակակից տալից:
Փեսան հաճախ էր լինում հարսի տանը, սակայն նշանածին չէր հանդիպում, կամ հանդիպում էին թաքուն: Կիրակի օրը սկեսուրը գալիս էր հարսին այցելության։ Ըստ ընդունված սովորույթի՝ նա բերում էր փոքրիկ սկուտեղով ձվածեղ և երկու լավաշ:
Նշանվածի այս դրությունը շարունակվում էր մինչև ամուսնություն:


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Սիրանուշ Գևորգյան
наверх