«Ինչ տեղի է ունենում, անտանելի է. բոլորը թալանում են, ազնիվ մարդու գրեթե չես կարող հանդիպել»: Ռուսաստանի Ալեքսանդր 1-ին կայսրն իր երկրի մասին ***** Նիկոլայ Չերնիշևսկի (1828 - 1889), ռուս հեղափոխական- դեմոկրատ, հրապարակախոս ***** Գուստավ Դիտցել, 19-րդ դարի գերմանացի գրող ***** «Երբ ռուսը խոսում է Աստծո մասին, հետույքն է քորում»: Վիսարիոն Բելինսկի (1811 - 1848), ռուս գրաքննադատ ***** «Ռուսաստանը երբևէ չլսված ծառայակամության ու գարշելի հնազանդության երկիր է, սա անհատի իրավունքների գիտակցումից զուրկ և անհատի արժանապատվությունը չպաշտպանող երկիր է…»: «Ոուս ժողովրդի թուլություններից մեկը հրաշքի սպասումն է»: «Ռուսաստանն աշխարհի ամենապետականազուրկ, ամենաանիշխանական երկիրն է: Եվ ռուս ժողովուրդն ամենաապաքաղաքական ժողովուրդն է, որը երբեք չի կարողացել կարգի բերել իր երկիրը»: «Ռուսական հոգու մեծագույն դժբախտությունը կանացի կրավորականության մեջ է, անբավարար տղամարդկայնության մեջ է, օտարների հետ ամուսնության հակվածության մեջ է: Ռուս ժողովուրդը չափից շատ է տրված ազգային-տարերային կոլեկտիվիզմին, և նրա մեջ դեռ չի ամրապնդվել անհատի արժանապատվության ու իրավունքների գիտակցությունը: Դրանով է բացատրվում այն, որ ռուսական պետականությունն այդքան շատ է ներծծված գերմանականությամբ, ու հաճախ այդ պետականությունը օտարածին տիրակալություն է ընկալվել»: Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաև (1874 - 1948), ռուս փիլիսոփա, բանաստեղծ Սերգեյ Բերդյաևի կրտսեր եղբայրը ***** «Մնաս բարով, անլվա Ռուսաստան, Ստրուկների երկիր, տերերի երկիր, Եվ դուք՝ կապույտ մունդիրներ, Եվ դու, դրանց նվիրյալ ժողովուրդ»: Միխայիլ Լերմոնտով (1814 - 1841), ռուս բանաստեղծ ***** «Նույնիսկ սատանան չգիտի, թե ինչու մեր երկրում ամենաարագ առաջխաղացում ունենում են նրանք, ովքեր ետ են գնում»: Միխայիլ Լերմոնտով ***** «Ես պետք է վճռականորեն բողոքեմ այն բանի դեմ, որ քաղաքակիրթ արևմտաեվրոպացիներն ընդօրինակեն կիսաբարբարոս ռուսների մեթոդները…Ռուս հիմարներին տվեք թերթերից քաղվածքներ այստեղ բերելու գործը, և ոչ թե թերթերի պատահական համարները, ինչպես մինչև այժմ արել են այդ ապուշները…Ռուսների մեջ խելացիները քիչ են: Եթե գտնես մի որևէ պիտանի մարդ, ապա դա կամ հրեա է, կամ եվրոպական արյան խառնուրդ պարունակող մեկը»: Վլադիմիր Լենին (1870 - 1924), Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ ***** «Ոգեղենության, բարոյականության ու ինտելեկտի առումով մոսկովյան կրթյալ հասարակությունը ավերմունք գործող սրբապիղծ մարդկանց խառնամբոխ է, դա հոգևոր թափառաշրջիկների, մտավոր խարդավանողների, բարոյական այլասերվածների, անամոթ ստախոսների, պարծենկոտների ու վայրենիների հավաքածու է: Բայց նրանք բոլորը ծիծաղելիության աստիճան ամբարտավաններ են: Այդ, կներեք, «հասարակության» մաս են կազմում նաև բարոյական ու մտավոր, սիֆիլիսային հաշմանդամները, ապուշները, այլանդակները, կիսախելագարները, հիստերիկները, երկու սեռերի բարոյապես ու ֆիզիկապես ցինիկ պոռ նիկները: Եվ ահա այդ գարշելի խավարամիտ ճահճին մենք՝ մոսկովիտներս, համարում ենք մեր հոգևոր, մշակութային ու մտավոր էտալոնը, նոր Մոսկովայի առաջավոր ավանգարդը: Թո՛ւհ»: Իվան Բունին (1870 - 1953), «Նոբել» մրցանակի արժանացած առաջին ռուս գրողը |