МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Завтра+28 °C
15-րդ դարի երգիծական պոեզիայի հերոսներից մեկը ներկած մազերով ու դնովի մկաններով ծերունին է եղել
20:02, 11.06.2019
3261 | 0

Հետո պայքար է սկսվում տաբատի առջևի մասին կցված կափույրի (գուլֆ) դեմ: Այդ «խայտառակ» դետալի դեմ պայքարն արտացոլող տեքստերը բազմապատկվում են, քանի որ «գուլֆերն» ավելի ու ավելի են խոշորանում՝ հասնելով կես մետր երկարության: Այդ կափույրները զարդարվում էին խոպոպիկներով ու ծառայում էին որպես քսակ:

Մոտավորապես այդ նույն ժամանակներում մարդկության ճարտարագիտական հանճարը հասկացավ, որ գուլպաները կարելի է վերևի մասում իրար կարել: Ահա այդպես ևս մեկ անգամ կատարվեց տաբատի, ավելի ճիշտ, զուգագուլպայի գյուտը:

Այս նույն ժամանակներում ի հայտ եկան նաև ոտքերի թերությունները թաքցնող արհեստական (փայտաշեն) մկանները, որոնք գուլպաների տակից ամրացվում էին ոտքերին: Կաթոլիկ եկեղեցին նույնիսկ բանադրանքի ենթարկեց արհեստական մկաններ կրողներին՝ արհեստական մկանները համարելով կանանց գայթակղելու սատանայական միջոց: 15-րդ դարի երգիծական պոեզիայի հերոսներից մեկը «ներկած մազերով ու դնովի մկաններով ծերունին էր: Քայլելիս այդ մկանները կախ էին ընկնում, և նա դրան արժանի էր, որովհետև այդ տարիքում համարձակվել էր գեղեցկուհու հետ հանդիպման գնալ»:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
385 | 0
09:44, 13.04.2024
446 | 0
11:39, 08.04.2024
424 | 0
09:16, 06.04.2024
374 | 0
наверх