МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Завтра+26 °C
Դաշնակցութիւնը աւելին է քան կուսակցութիւն, աւելին է քան քաղաքական կառոյց կամ քաղաքականութիւն
11:05, 26.06.2019
1592 | 0

«Դաշնակցութիւնը աւելին է քան կուսակցութիւն, աւելին է քան քաղաքական կառոյց կամ քաղաքականութիւն: Ան աւելի մեծ է քան իր որևէ ղեկավարը, իր որևէ անդամը և անդամները միասին: Աւելի խոշոր է քան իր որևէ մէկ յաջողութիւնը կամ իր բոլոր յաղթանակները գումարած, աւելի խոշոր քան իր մէկ նահանջը, կամ իր բոլոր բացթողումները միասին:

Դաշնակցութիւնը մեծահոգի է, ազնուահոգի է և ազնուական. ժուժկալ է, համեստ է և ասպետական: Դաշնակցութիւնը պայծառ է, խղճամիտ է և լայնախոհ: Ան գաղափարախօսութիւն է, գաղափարներու սլացք է, բայց նաեւ ճիգերու խիզախութիւն է, գործ է ու ստեղծագործ ճանապարհ: Դաշնակցութիւնը պառակտիչ չէ, մանրացող չէ. ան համբերատար է և համախմբող: Դաշնակցութիւնը հայոց պատմութիւն է, ազգային արժէք է ու նաեւ կենդանի, ներգործօն խոյանք: Դաշնակցութիւնը կուռ է, կարգապահ և նուիրական. ան պարգև է մեզի` և մեր պատասխանատւութիւնը միանգամայն: Ան միտք և մտաւորականութիւն է, ինչպէս և մարտական ու մարտունակ ոգի. ան ազգային է ու մարդասիրական, արիութեան խորհրդանիշ է ու առաքինութեան գանձանակ: Դաշնակցութիւնը հայկական արեւելում է, անկախութիւն է, ազատութիւն է, ու հզօր, ամբողջական Հայաստան է և միացեալ` Եռագոյն հայութիւն:

Եւ ահա այս և շատ մը այլ պատճառներով, Դաշնակցութիւնը կայ և անսասան պէտք է մնայ, որովհետև հզօր է Հայաստանը ու հզօր ալ պիտի մնայ, քանզի մեծ ու հզօր է մեր ազգը` ու այսպէս հզօր ալ պիտի մնայ յաւիտեան»: Դոկտ. Վիգէն Յովսէփեան
(10 Մարտ, 2019 - Հ.Յ.Դ Տօնակատարութիւն - Ֆրեզնօ)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх