МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Завтра+25 °C
Շատերը նկարվում, բայց բան չեն առնում...
20:47, 29.06.2019
5640 | 1
Մի քանի օր առաջ մետրո Բարեկամության անցումում ծանոթ աչքեր հանդիպեցին՝ բարի, լուսավոր, յուրահատուկ փայլով օժտված... Նա' էր, անցած տարվա մայիս ամսից բոլորիս սիրելի դարձած հեղափոխության խորհրդանիշներից մեկը՝ Լեյլա տատիկը... Նանա էր, վաճառում։ Մարդիկ անտարբեր անցնում էին չնկատելով, կամ փորձելով չնկատել նրանց նայող լուսավոր աչքերով այդ փոքրամարմին կնոջը։
Մոտեցա, հարցրեցի քանի հատ է մնացել՝ շատ, էսօր չեն առնում...
5 կապ վերցրեցի (ամեն տարի մամաս մեր հողամասից քաղում, լվանում, չորացնում է մեր համար) ։ 1000 դրամ տվեցի ու փորձեցի հեռանալ, չթողեց՝ մանրը վերցրու, կապը 100 դրամ է։
_Տատ ջան մանրը պետք չի։
_Կամ մանրը վերցրու կամ չեմ ծախում, ինձ ի՞նչ ա եղել, ձեռք_ոտքս տեղը, Աստված առողջություն տա ես էս գործը միշտ կանեմ...
Տատիկի մոտից հեռացա 10 կապ նանայով, հուզված բայց ուրախ, դեռ հեղափոխության օրերին էի փորձում տատիկին հանդիպել...
Հ.Գ. Տատիկի հետ երկար զրուցեցի՝ տարբեր տեղեր եմ կանգնում, շատերն են ինձ տեսնելիս մոտենում, նկարվում, բայց բան չեն առնում...
Մարդ եղե'ք, մարդի'կ, տատիկի հետ նկարվելով լայք հավաքելու փոխարեն մի կապ կանաչի գնեք...
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ամալյա Գաբոյան
20:44, 14.05.2020
4505 | 0
13:32, 22.11.2019
5154 | 0
21:50, 12.11.2019
4350 | 0
17:36, 29.10.2019
4865 | 0
наверх