МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Завтра+26 °C
Գիտե՞ք արդյոք. «Նեյլոնը՝ հաղթանակի ճիչ», կամ այն մասին, թե ինչ է նշանակում «նեյլոն» (անգլերեն՝ nylon) բառը
21:25, 29.06.2019
4300 | 0

«Նեյլոն» անունն ստացած նյութը ծնունդ է առել Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ: «66 – մոնոպոլիմեր» -ի սինթեզն առաջին անգամ կատարել է ամերիկացի քիմիկոս Ուոլես Հյում Կարոթերսը՝ «ԴյուՊոն» ընկերության հետազոտական լաբորատորիայի գլխավոր քիմիկոսը, 1935 թվականին: Երկրի հասարակությանը հայտնագործության մասին տեղեկացրել են 1938 թվականի հոկտեմբերի 27-ին: Արդեն այդ ժամանակաշրջանում ամերիկացիները տնտեսական կատաղի պատերազմ էին ծավալել ճապոնացիների դեմ, ու երբ կատարվում է այդ հայտնագործությունը, գիտնականներըմիանգամից կռահում են, թե այն իրենց երկրին տեխնիկական որքան մեծ առավելություն է տալու ճապոնացիների նկատմամբ:

Ահա թե ինչու այդ հրաշք նյութի ստեղծողներից մեկը ոգևորությամբ բացականչում է. "Now you loose old nipponese!" («Հիմա դու տանո՛ւլ ես տալու, ծե՛ր ճապոնացի»), և քանի որ նյութին անուն տալու դժվարություն էր ծագել, հենց տեղում որոշվում է այդ բացականչության տառային հապավում կատարել ու նյութի անունը N.Y.L.O.N.-ն դնել:

Նյութի այս անվան վերաբերյալ մեկ այլ վարկածի համաձայն N.Y.L.O.N.- ը այդ հայտնագործությունը կատարած հինգ գիտնականների կանաց անունների սկզբնատառերի (Nancy, Yvonne, Louella, Olivia և Nina) համախումբ է:

Մեկ այլ վարկած էլ ասում է, թե nylon- բառը Նյու Յորք և Լոնդոն քաղաքների անունները հապավելուց է գոյացել` NY (New York) et LON (London):

Իսկ Դուգլաս Հարպերի բառարանն էլ ասում է, թե nylon-ը թելերի անվանումներում հաճախակի գործածվող nyl նախածանցի և on վերջածանցի միագումարն է, և արվել է այն նպատակով, որպեսզի նաև ներդաշնակի կապրոն, cotton (բամբակ) և համահունչ այլ բառերի հետ:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
270 | 0
09:44, 13.04.2024
362 | 0
11:39, 08.04.2024
395 | 0
09:16, 06.04.2024
349 | 0
08:44, 03.04.2024
287 | 0
наверх