МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
«Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն»-ի նոր առաջարկը
10:49, 30.06.2019
3644 | 0
Գաստրոսկոպիա և H.Pylori միաժամանակյա արագ որոշում բարձր սպեցիֆիկության ուրեազային թեստի օգնությամբ:
Այսօր կներկայացնենք բոլորին քաջ հայտնի շատ տարածված գաստրիտների նոր դասակարգումը՝ 1․ H.Pylori-ով հարուցված, 2․ դեղորայքով հարուցված, 3․աուտոիմուն։ H.Pylori բակտերիայի ազդեցությամբ ստամոքսի լորձաթաղանթը կարող է ենթարկվել հետևյալ փոփոխությունների՝ մակերեսային գաստրիտ քրոնիկ գաստրիտ, որը տարիների ընթացքում կարող է հանգեցնել 4 ելքերից որևէ մեկին․
ա) ախտանիշների բացակայություն, բ) պեպտիկ խոցային հիվանություն (10-20 %), գ) ատրոֆիկ գաստրիտ՝ հետագա չարորակացմամբ (1-2 %), դ) MALT լիմֆոմա (1%-ից պակաս) ։ Ատրոֆիկ գաստրիտը համարվում է դեռևս շրջելի վիճակ՝ էռադիկացիայից հետո։ Ստամոքսի քաղցկեղը 4-րդ ամենատարածված քաղցկեղն է աշխարում, որը տարեկան շուրջ 700 000 մահվան պատճառ է դառնում, իսկ կերակրի աղի չարաշահումը և ծխելը մեծացնում են ռիսկը։ Վիտամիններով՝ հատկապես C և E, բետա կարոտինով և սելենով հարուստ մրգերը և բանջարեղենը պակասեցնում են ռիսկը։ H.Pylori-ի սքրինինգային որոշումը և բուժումը՝ էրադիկացիան, արժեք-արդյունավետությամբ ապացուցված լավագույն մեթոդն է, որը հստակ նվազեցնում է բորբոքային պրոցեսը և ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը։ «Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» ՍՊԸ-ում H.Pylori-ի որոշումը իրականացվում է արագ ուրեազային թեստի միջոցով, որն ունի 95% զգայնություն և 98% սպեցիֆիկություն: Միաժամանակ իրականացվում է նաև գաստրոսկոպիկ հետազոտություն փորձառու բժիշկ-էնդոսկոպիստ Sargis Avagyanի կողմից։

«Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» ՍՊԸ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4924 | 0
наверх