МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Завтра+27 °C
Զվարճապատում
20:11, 30.06.2019
2925 | 0

Շեֆը կոլեկտիվի ժողով է հրավիրում և իր դժգոհությունն է հայտնում, թե իր նկատմամբ բավարար հարգանք չի ցուցաբերվում, իսկ հաջորդ օրն առավոտյան իր կաբինետի դռանը մի ցուցանակ է փակցնում` «Այստեղ շեֆը ես եմ» գրությամբ:

Կեսօրին գնում է ընդմիջման և երբ վերադառնում է, հետևյալ գրությունն է տեսնում իր փակցրած հայտարարության կողքին.

«Ձեր կինը զանգահարեց. նա ուզում է, որ դուք վերադարձնեք իր ցուցանակը»:

*****

Մի շատ ժլատ պարոն ասում է իր երեխաներին.

«Եթե այս երեկո ձեզ խելոք պահեք, ձեզ ցույց կտամ պաղպաղակ ուտող մի երեխայի լուսանկարը»:

*****

Մի շեփորահար մեկ ուրիշ շեփորահարի ասում է.

-Շեփորիս շնորհիվ ես հարստացել եմ:

-Մարդիկ քեզ շատ փող են տալիս, որ նվագե՞ս:

-Ո'չ, նրանք ինձ փող են տալիս, որ ես դադարեցնեմ նվագել:

*****

-Ի՞նչ է անում շիկահեր աղջիկը, երբ 10 դոլար է գտնում:

-Հանվում ու սկսում է պարել:

*****

Բժիշկը զննում է ամիսներ առաջ վիրահատության ենթարկված մի երիտասարդ կնոջ և ասում է.

-Ձեր վիրաբույժը հիանալի է աշխատել…Կույր աղիքի հեռացման համար արված կտրվածքի սպին գրեթե աննկատելի է:

-Գիտեմ…Ամուսնուս բոլոր ընկերները նույնն են ասում:

*****

Ուշադրությո'ւն, սերը կուրացնո'ւմ է:

Բայց ամուսնությունը վերականգնում է տեսողությունը:

*****

Երիտասարդ զույգը գնում է բնության գրկում հանգստանալու: Մի հրաշալի մարգագետնում կանգ են առնում:

-Այս բնապատկերն այնքան գեղեցիկ է, - ասում է աղջիկը, - որ ես ուղղակի համրացած եմ:

-Հոյակա'պ է, - ասում է տղամարդը, - վրանն հենց այստեղ էլ կխփենք:

*****

Դրախտում Պողոս առաքյալը կարգադրում է շարվել նույն օրը մահացած 10 կնոջ և ասում է.

-Թող մեկ քայլ առաջ գան այն կանայք, որոնք դավաճանել են իրենց ամուսիններին:

Կանանցից ինը մեկ քայլ առաջանում են:

Պողոսը շրջվում է Աստծու կողմը և ասում.

-Խուլերի հետ ինչպե՞ս պիտի վարվել:

*****

-Իմացի'ր, Պոլ, Ժիլբերը մտադիր է քեզանից 2000 դոլար պարտք խնդրել:

-Հո չե՞ս կատակում:

-Ավելին ասեմ, նա ուզում է այդ փողն օգտագործել կնոջդ հետ փախչելու համար:

-Ի~նչ լավ արեցիր, որ նախազգուշացրիր…թե չէ ես նրան փող տվողը չէի:

*****

-Ի՞նչ տարբերություն կա քաջության և համարձակության միջև:

-Քաջությունն այն է, երբ դու հարբած գնում ես փողոցով ու երբ տան մոտ տեսնում ես քեզ սպասող կնոջդ` ավելը ձեռքին, հարցնում ես. «Դու դեռ ավլո՞ւմ ես»:

Իսկ համարձակությունն այն է, երբ դու կեսգիշերին հարբած մոտենում ես տանդ, քեզանից օծանելիքի հոտ է գալիս և երեսիդ ու վերնաշապիկիդ շրթներկի հետքեր են, ու դու, հանդիպելով ավելը ձեռքին կնոջդ, ասում ես.

«Մի' ջղայնացիր, հաջորդը դու ես»:

*****

Աշակերտն ուսուցչուհուն հարցնում է.

Տիկի'ն, տիկի'ն, կարո՞ղ եմ ես պատժվել մի բանի համար, որը չեմ արել:

-Իհարկե՝ ո'չ, - պատասխանում է ուսուցչուհին, - ես չեմ կարող քեզ պատժել մի բանի համար, որը դու չես արել:

-Ի~նչ լավ է, - ուրախացած բացականչում է աշակերտը, - ես տնային առաջադրանքս չեմ կատարել:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
263 | 0
09:44, 13.04.2024
352 | 0
11:39, 08.04.2024
391 | 0
09:16, 06.04.2024
348 | 0
08:44, 03.04.2024
285 | 0
наверх