МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Завтра+26 °C
Արևային ջրատաքացուցիչի աշխատանքը
12:11, 04.07.2019
2659 | 0

Էկո Ստեպը Հայաստանում արևային ջրատաքացուցիչներ տեղադրող ֆիրմա է, որը երաշխավորում է բարձր որակ՝ ամենաերկար երաշխիքային սպասարկումով:

Արևային ջրատաքացուցիչները լինում են ճնշումային և ոչ ճնշումային:

Հայաստանում առավել կիրառություն ունեն ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչները, որոնց դեպքում բաքից դուրս են գալիս վակումային խողովակներ, որոնք ջուր են պարունակում:

Արևային համակարգի աշխատանքը ներկայացված է նկարում:

Սառը ջուրը լցվելով բաքի մեջ՝ լցվում է վակումային խողովակների մեջ, իջնելով տաքանում է ու բարձրանում է հետ՝ բաքի մեջ: Եվ այսպես տեղի է ունենում տաք ու սառը ջրի անընդհատ շրջանառությունը:

Վակումային խողովակները կարկուտին դիմացկուն, անվտանգ խողովակներ են: Բաքը թերմոս բաք է՝ մինչև 72 ժամ ջերմային պահպանմամբ:

Խողովակների իզալացումը կատարվում է որակյալ նյութերով՝ կաուչուկ պարունակող նյութով, որի միջից անցնում է տաքացնող լար՝ ձմռանը սառչելու ռիսկերի զրոյացման համար, և այս ամենը փակվում է պլաստմասե խողովակով՝ թռչունների կտցահարումից խուսափելու համար:

Արևային ջրատաքացման համակարգը նախատեսված է տաք ջրի հետ կապված կենցաղային հոգսերը հոգալու համար՝ լոգանք, լվացք, խոհանոց, որը հանգեցնում է գազի ծախսի խնայողության:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 077 388-338 հեռախոսահամարին:

Пресс-секретарь: Eco Step Solar Energy Solutions
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Eco Step Solar Energy Solutions
16:28, 17.07.2020
2822 | 0
наверх