Շիրակի մարզի Ջրարփի գյուղի մասին հավանաբար լսել եք: Շուրջ 847 բնակիչ ունեցող այս գյուղը ո՛չ միայն համառորեն պայքարում է իր գոյության համար, այլև ամուր կամքի իրական օրինակ է ցույց տալիս: Սակայն ցավոք, մեր առօրյա եռուզեռի մեջ, այս փոքրիկ գյուղի օրինակով հարյուրավոր փոքրիկ՝ ու ոչ միայն, գյուղեր մնում են միայնակ իրենց խնդիրների հետ: Մեզ հետ զրույցում, տեղացիներից ասացին, որ մարզիչը Ժիրայր Միանասյանն է, ով ամեն անգամ 70կմ ճանապարհ է անցնում, որպեսզի հասնի փոքրիկ Ջրարփի գյուղ, մարզելու գյուղի երեխաներին։ Խոսելով գյուղի մարզիկների մարզական հաջողությունների մասին, մեզ ասացին, որ կարատեի խումբը բավականին ակտիվ մասնակցում է տարբեր մրցաշարերի Մեզ հետ զրույցում, մեզ նկարներ տրամադրելով, 8-ամյա Հովհաննես Համբարյանը պատմեց. Հ.Գ. Պետք է, և պարտադիր, որ պատշաճ ուշադրություն դարձվի հատկապես փոքր գյուղերին, մայրաքաղաքից ու մարզկենտրոններից հեռու բնակավայրերին, որոնք ևս ունեն հավասար զարգանալու բոլոր իրավունքները: Media Press լրատվական |