МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Завтра+28 °C
Կիլիկյան Հայաստանի արտոնությունները՝ ֆրանսիացի առևտրականներին
15:10, 13.07.2019
2346 | 0

Ներկայացնենք ևս մի բացառիկ արխիվային փաստաթուղթ՝ այս անգամ 1321 թվականով թվագրված Կիլիկյան Հայաստանի թագավոր Օշին Ա Հեթումյանին փոխարինած նրա որդի Լևոն Ե Հեթումյանի հրամանագիրը, որով վերահաստատվում է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի առևտրականներին մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ նրա հոր՝ Օշինի Ա-ի 1314 թվականի հրամանագիրը, ըստ որի ֆրանսիացի առևտրականները Կիլիկյան Հայաստանի թագավորության նավահանգիստներն ազատ մուտքի և այնտեղ առևտրի իրավունք էին ստանում:
Ուշագրավ է, որ հրամանագրի հաստատման պահին Լևոն Ե-ն տակավին 11 տարեկան է եղել, և ներկայացվող փաստաթղթում առկա են պատանի թագավորի և նրա երկու խնամակալ իշխանների ստորագրությունները: Փաստաթուղթը պահվում է Մոնպելյեի քաղաքային արխիվում:
Հասմիկ Հարությունյան


Յասմիկ Գեւորգի Յարութիւնեանը ծնուել է 1991 թ. մայիսի 9-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Սասունաշէն գիւղում: 1999-2008 թթ. սովորել միջնակարգ դպրոցում, 2008-2012 թթ.՝ Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի կոչում: 2012 թ. ընդունվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն, ստացել մագիստրոսի կոչում: 2012 թ.-ից աշխատում է Հայաստանի Ազգային արխիւում՝ որպէս առաջատար արխիւագետ: Մասնակցել է հանրապետական եւ միջազգային գիտաժողովների, հանդէս եկել Հայոց ցեղասպանութեանը, Սփիւռքին եւ հայագիտութեանը նուիրուած զեկուցումներով: 2014 թ.-ից անդամակցում է Երիտասարդ պատմագետների ասոցիացիային: Կամաւորական աշխատանք է կատարել Երիտասարդ վերլուծաբանների հայաստանեան կազմակերպութիւնում՝ մասնակցելով խմբագրական աշխատանքներին: 2018 թ. գիտահետազոտական աշխատանք է կատարել Փարիզի Նուբարեան գրադարանում: Տիրապետում է ռուսերէն, անգլերէն լեզուներին:
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
303 | 0
00:09, 09.03.2024
861 | 0
наверх