МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Завтра+25 °C
Գիտե՞ք արդյոք. «… նրա դաստիարակչուհին` Մեյ Գրեյը, մի աստվածավախ կին, որը նրան սովորեցրել էր կարդալ Աստվածաշունչը, երեխայի անկողին է մտել և խաղացել է նրա մարմնի հետ»
10:45, 17.07.2019
3131 | 0

19-րդ դարի անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Բայրոնը (1788 – 1824 թթ.) ՝ ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչը, մի որոշ ժամանակ մարդաբանական պրպտումներ է կատարել: Չափազանց բռնկուն բնավորություն ունեցող այս ազնվականը հասուն պատանեկության շրջանում, ավելի ճշգրիտ՝ 17 տարեկանում, երբ սովորելիս է եղել Քեմբրիջի համալսարանի Սուրբ Երրորդության քոլեջում, արջի մի քոթոթ է գնել ու պահել է իր ննջարանի վերին սենյակում: Դա եղել է էքսցենտրիկ, (այսինքն արտառոց վարք ունեցող) երիտասարդ լորդի ուսանողական գորշ կյանքի միօրինակությունը ալկոհոլով, մարմնավաճառներով, բռնցքամարտով, սուրերամարտով, կրիկետով ու լողով լցնող, իմաստավորող հրապուրանքներից մեկը:

1795 թվականին, երբ նա ընդամենը յոթ տարեկան է եղել, հանդիպել է իր զարմուհուն` Մարի Դաֆֆին, որը նրան տենդագին սիրով է համակել. «…Այդ աղջնակի նկատմամբ իմ սերն այնքան բուռն ու անզուսպ էր, որ ես երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե այդ ժամանակից ի վեր արդյո՞ք երբևէ սիրահարվել եմ», - գրել է նա:

Իսկ 1797 թվականին, երբ ապագա բանաստեղծն ինը տարեկան էր, նրա դաստիարակչուհին` Մեյ Գրեյը, մի աստվածավախ կին, որը նրան սովորեցրել էր կարդալ Աստվածաշունչը, երեխայի անկողին է մտել և խաղացել է նրա մարմնի հետ:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
311 | 0
09:44, 13.04.2024
420 | 0
11:39, 08.04.2024
409 | 0
09:16, 06.04.2024
354 | 0
08:44, 03.04.2024
293 | 0
наверх