МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
10 անգամ էլ հեղափոխություն անեք՝ ձեր գործերը չեն աճելու և զարգանալու, դուք չեք լինելու սիրված և ընդունված
13:55, 18.07.2019
1842 | 0

Մի խանութից 10000 դրամանոց հագուստ գնեցի 8000-ով: Վաճառողի ասելով՝ «նման գին չկա», ընդամենը 2-3 խանութ այն կողմ՝ նույն հագուստից հանդիպեցի, գինն էլ 7000 դրամ:
Հետո գնացի «Ակցիայով» վաճառվող «2000 դրամանոց» ակնոց գնելու: Որոնեցի, ընտրեցի իմ ուզած ակնոցը, փաթեթավորեցին, բերեցին, վերցրեցի և մեկնեցի 2000 դրամը.
- Բայց այս մեկը 3000 դրամանոց է, 3000-ով է վաճառվում...:
Ստիպված հանեցի ևս մեկ 1000 դրամանոց և տալով հեռացա:

Հետո նստեցի «գռդոնչու» տաքսի...: Դե այս մի պատմությունն արդեն բոլորիդ հետ է պատահել:

Առակս ի՞նչ կցուցանե: 10 անգամ էլ հեղափոխություն անեք՝ ձեր գործերը չեն աճելու և զարգանալու, դուք չեք լինելու սիրված և ընդունված, երջանիկ: Եթե այս է մեր հասարակությունը՝ սա քցողների հասարակություն է, որը արժանի չէ լավ ղեկավարների:


Հայկ Կիսեբլյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх