МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Завтра+16 °C
Խենթությունն ու Սերը (հեղինակային վերնագիրը` «Խենթության հրավերը»)
21:03, 28.07.2019
4457 | 0

Խենթությունն իր բարկամներին հրավիրեց իր տուն սուրճ խմելու: Բոլորը եկան: Սուրճից հետո Խենթությունն առաջարկեց պահմտոցի խաղալ:

-Այդ ի՞նչ խաղ է, - հարցրեց Հետաքրքրասիրությունը:

-Ասեեմ. ես աչքերս փակում եմ ու հաշվում եմ մինչև հարյուրը: Դուք այդ ընթացքում թաքնվում եք: Երբ ես ավարտում եմ հաշվելը, սկսում եմ թաքնվածներին փնտրել և ում որ առաջինը գտնում եմ, նա է սկսում հաշվել:

Բոլորը համաձայնում են` բացի Վախից ու Ծուլությունից:

Խենթությունն սկսում է հաշվել.

-1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, ….

Շտապողականությունն առաջինն է թաքնվում` առաջին իսկ պատահած տեղը: Երկչոտությունը թաքնվում է մի ծառի փչակում: Ուրախությունը թաքստոց է գտնում պարտեզի կենտրոնում: Տխրությունն սկսում է լաց լինել, որովհետև չի կարողանում թաքնվելու համար հարմար տեղ գտնել: Բաղձանքն ուղեկցում է Հաղթությանն ու թաքնվում է նրան շատ մոտ` մի ժայռի հետևում: Խենթությունը շարունակում է հաշվել: Հուսահատությունն սկսում է հուսահատվել, որովհետև Խենթությունն արդեն 99-ին էր հասել:

-Հարյո'ւր, - բացականչում է Խենթությունը: Սկսում եմ փնտրել…

Առաջինը հայտնաբերվում է Հետաքրքրասիրությունը, որովհետև նա չէր կարողացել իրեն զսպել, որ դուրս չգա թաքստոցից ու տեսնի, թե ով է առաջինը բացահայտվելու: Նրանից քիչ հեռու Խենթությունը տեսնում է Անվստահությանը, որը նստել էր ցանկապատին ու չէր կարողանում որոշել, թե որ կողմում է ավելի հարմար թաքնվել: Այնուհետև Խենթությունը գտավ Ուրախությանը, Տխրությանն ու Երկչոտությանը…

Երբ նրանք բոլորը հավաքվեցին, Հետաքրքրասիրությունը հարցրեց.

-Ո՞ւր է Սերը:

Ոչ ոք նրան չէր տեսել: Խենթությունն սկսեց նրան փնտրել: Նա նրան փնտրեց բլուրի վրա, կիրճով հոսող գետում, ժայռի տակ, բայց Սերը չկար ու չկար: Բայց հանկարծ գետի ափին մի վարդենի տեսավ: Նա զգուշությամբ բռնեց ճյուղերից մեկի ծայրից ու սկսեց փնտրել վարդի թփի խորքում: Քիչ անց նա ճիչ լսեց: Դա Սերն էր, որը ճչում էր, որովհետև վարդենու փուշը ծակել էր նրա մի աչքը: Խենթությունը չգիտեր ինչ անել: Նա ներողություն խնդրեց, Սիրուն աղերսեց, որպեսզի արժանանա նրա ներմանը ու նույնիսկ խոստացավ միշտ նրան հետևել:

Սերն ընդունեց ներողության խնդրանքը:

Եվ այսօր Սերը կույր է, իսկ Խենթությունը նրա հավերժական ուղեկիցն է:

Ժան դը լա Ֆոնտեն

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
170 | 0
наверх