МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Завтра+25 °C
Անցանկալի հղիությունը կանխող դեղամիջոցներ հնում էլ են եղել
22:23, 31.07.2019
3738 | 0

Մինչև ցավազրկող դեղամիջոցների հայտնաբերումն ու արդի բժշկության հնարքների կիրառումը, ծննդաբերությունը շատ ցավոտ ու վտանգավոր է եղել: Հին հույն ողբերգակ Եվրիպիդեսի ստեղծագործություններից մեկի` «Մեդեա» ողբերգության հերոսներից մեկն ասում է. «Ես կնախընտրեի երեք անգամ (իրար բախվող) վահանների մեջտեղում լինել, քան մեկ անգամ ծննդաբերել»:

Եվ զարմանալի չէ, որ դեռ այն ժամանակներում կանայք ծննդաբերությունից խույս տալու հնարներ են փնտրել: Զարմանալի չէ, որ նրանք հաճախ փորձել են, սեռական հարաբերություն ունենալով հանդերձ, չհղիանալ ու չմեռնել դրա հետևանքներից ու դիմել են այդ ժամանակներում լավագույնը համարվող դեղամիջոցին:

Գիտնականները հայտնաբերել են մ.թ. ա. 1800 թվականին վերագրվող եգիպտական մի հին դեղատոմս, որն օգտագործվել է որպես հակաբեղմնավորիչ: Այդ դեղատոմսը խորհուրդ է տալիս կոկորդիլոսի միսը խառնել մեղրի ու աղի հետ ու սրսկել հեշտոցի մեջ: Դա շատ արդյունավետ սերմնասպան է համարվել, բայց այն ոչնչացրել է նաև կանացի սեռական օրգանի միկրոֆլորան:

Հռոմեացիներն ու հույները հղիությունը կանխող առավել «հաճելի» մեթոդ են կիրառել: Այդ մեթոդն այնքան լավն է եղել, որ գործածությունից հանել է բեղմնավորումը կանխող նախկին դեղամիջոցը:

Լատիներեն՝ «սիլֆիում» կամ «laser», հայերեն` «կապուտակ» անունն ստացած բույսը մեծ համբավ է ունեցել հին հույների ու հռոմեացիների շրջանում և օգտագործվել է գրեթե բոլոր հիվանդությունների դեմ, եղել է շատ արդյունավետ համադարման և ոսկու արժեք է ունեցել: Այն Ապոլոնի ընծան է համարվել ու արծաթյա դինարով է վաճառվել: Քաղաքացիական պատերազմի սկզբում Հուլիոս Կեսարը հանրային գանձարանից մոտ կես տոննա սիլֆիում է վերցրել:

Պլինիոս Ավագը գրել է. «Լազերը բնության ամենանշանակալի պարգևներից մեկն է, որը բազում կիրառություններ ունի: Բուժական նպատակներով սիլֆիումը կիրառվում է հազի, կոկորդի ցավի, ջերմության բարձրացման, մարսողական խանգարումների, օձի ու կարիճի խայթոցների, թունավոր նետով խոցվելու, գորտնուկների ու շատ այլ հիվանդությունների դեպքում: Օրինակ` Հիպոկրատեսն այսպիսի դեղատոմս է առաջարակում. եթե ուղիղ աղին դուրս է գալիս ու չի մնում իր տեղում, վերցրու սիլֆիոն` հնարավորինս թարմ և թանձր, մանրացրու և դիր այդ մասին»:

Սիլֆիումը լայնորեն կիրառվել է որպես հակաբեղմնավորիչ ու նաև վիժեցման միջոց:

Ստրաբոնը գրում է, թե Բակտրիայի (Միջին Ասիա) մոտ Ալեքսանդր Մեծի զորքերը միսը համեմել են սիլֆիումով, որն այդ կողմերում առատ է եղել:

«Ալեքսանդրը, - գրում է պատմիչը, - ձմեռն այնտեղ անցկացրեց ու քաղաք հիմնեց: Հետո նա անցավ լեռան բարձունքով, որը զուրկ էր բուսականությունից` բացառությամբ հազվագյուտ թփերի: Սնունդն այնքան քիչ էր, որ ստիպված էին ուտել բեռնակիր անասունների միսը, ընդ որում` հում վիճակում, որովհետև փայտ չի եղել: Հում միսը մարսելուն օգնել է սիլֆիումը, որն այդ վայրերում առատ է եղել»:

Այս բույսը տնամերձ հողամասում հնարավոր չի եղել աճեցնել և հարկ է եղել վայրի բնության մեջ փնտրել: Սիլֆիումի վերջին ցողունը մարդիկ տեսել են կայսր Ներոնի կառավարման տարիներին: Այն անհետացել է, հավանաբար, գիշատչորեն օգտագործելու պատճառով:

Սիլֆիում բույսի մերձավոր ցեղատեսակն այժմ աճում է Իրանում և Աֆղանստանում: Դրա լատինական անունն է Ferula assa-feotida L.:

Նկարում` Կիրենաիկայի արծաթյա դրամի դարձերեսին սիլֆիումի ցողունն է պատկերված: Սիլֆիումը միակ հարկն է եղել, որ Կիրենաիկայի (Հյուսիսային Աֆրիկա) բնակիչները վճարել են Հռոմին:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
404 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
352 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
наверх