2018-ի հունվարի 22-ին, Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը հանդես եկավ ԵԽ ՝ Ստամբուլյան կոնվենցիայի՝ նույն «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» դեմ պաշտոնական հայտարարությամբ, որից հետո Բուլղարիայի ազգային ժողովը հրաժարվեց ընդունել կոնվենցիան: Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդն այդ փաստաթղթով հայտարարում է. «Ստամբուլի կոնվենցիան Եվրոպական քրիստոնեական քաղաքակրթության ապագայի նկատմամբ անհանգստություն է առաջացնում, քանի որ այն իր մեջ մարդու մասին նոր հասկացողություն է պարունակում՝ մարդու որպես ինքն իր տիրակալ, մարդու առանց Աստծո, մի մարդու, որն այն աստիճանի է կախված իր ցանկություններից և կրքերից, որ կարող է ինքնուրույն ընտրել իր սեռը»: |