Սիրելի հայրենակիցներ, հարգելի մանկավարժներ, ուսանողներ Այսօր Երիտասարդության միջազգային օրն է: ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնը առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին։ 1995 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունել է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է Օրվա նշանավորման և Գործողությունների ծրագրի վերաբերյալ (հատկապես երիտասարդների շրջանում) իրազեկության բարձրացման նպատակով բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ։ Սիրով շնորհավորում եմ տոնի առթիվ: Մամիկոն Շահբազյան Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն |