МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Завтра+26 °C
Երևանը վաղը կապրի տրանսպորտային կոլապս. Վահան Բաբայան
23:38, 01.09.2019
2647 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երևանը վաղը կապրի տրանսպորտային կոլապս:

Աղբը և նրա շուրջ ծավալվող քննադատությունները վաղը համալրվելու են ևս մեկ կարևոր խնդրով:
Տրանսպորտային և ճանապարհային բարեփոխումներ այդպես էլ չեղան:

Թավշյա իշխանությունը արդեն տևական ժամանակ չի կարողանում լուծել երկրի և քաղաքի պրիմիտիվ հարցերը, որի շարքում Երևանի տրանսպորտի, խցանումների, տեսախցիկների և կարմիր գծերի հարցերն են: Չնայած Փաշինյանը և քաղաքապետը խոստումներ տվեցին, որ խնդիրները կլուծվեն, բայց «հպարտ» քաղաքացին կրկին տարբեր պոզաներով, անմարդկային պայմաններում է երթևեկում սեփական քաղաքում, տրանսպորտի ոլորտում տիրող խնդիրները, ճանապարհների ծանրաբեռնվածությունը վաղը բերելու են կոլապսի և մեքենա վարող շատ մարդիկ վաղը հիշելու են թավշյա սուտ խոստումները:

Աղբին վաղը ավելանում է խցանված և գերծանրաբեռնված տրանսպորտային տհաճ իրողությունը:

Իսկ պողոսները երևի դեռ նոր մետրոյի կայարանի բացմանն են սպասում»:

Автор: Miss Fidora
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Miss Fidora
02:19, 30.07.2020
4343 | 0
наверх