МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը. Վահան Բաբայան
14:35, 11.09.2019
2436 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով Ամուլսարի հարցին առաջարկել է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ և անցկացնել հանրաքվե: Վերջին օրերին նույն խմբակցության մի շարք պատգամավորների խմբակցությունից դուրս գալու մասին հայտնի դարձած լուրերի ֆոնի վրա կարելի է փաստել, որ Ամուլսարի խնդիրը դարձել է այն սեպը, որը պառակտում է ստեղծում իշխող մեծամասնության շարքերում և դառնում է անվստահության հանրաքվե իրականացնելու նախաձեռնության պատճառ:

Հատուկ ուզում եմ նշել, որ Ռեֆորմիստների կուսակցությունը դեռ 2019 թվականի հունիսի 3-ին հանդես է եկել վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկով: Այս առաջարկը հրապարակվել է Ռեֆորմիստների ֆեյսբուքյան էջում և ավելի ուշ՝ հունիսի 12-ին, տեղի է ունեցել իմ մամուլի ասուլիսը, որի ժամանակ հայտարարել եմ վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկի մասին:

Դեռ երեք ամիս առաջ ռեֆորմիստները կանխատեսել են այսպիսի զարգացումներ:
Ստացվում է, որ 3 ամիս էր պետք, որ իշխող համակարգը դա հասկանար»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
наверх