Mamul.am
Полная версия
USD 476.76, EUR 526.20, RUB 7.42, GBP 608.06
+13 °C, +10 °C ... +23 °C Завтра+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՈՉ ԹԵ ԱՄՈՒԼՍԱՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ, ԱՅԼ՝ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ․․․
19:01, 11.09.2019
ՈՒՇՔԻ՛ ԵԿԵՔ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Ռևանշիստներն այսօր օգտագործելով Ամուլսարի խնդիրը, լավ մշակված դավադրություն են նյութում ոչ միայն մեր վարչապետի, այլ՝ նաև մեր երկրի դեմ․Ամուլսարի բացումը, կամ փակումը նրանք օգտագործում են իրենց ստոր նպատակներին հասնելու համար և քանի որ ժողովուրդն է Նիկոլին բերել իշխանության, հիմա հենց ժողովրդի միջոցով էլ ուզում են ազատվել մեր Վարչապետից․Նիկոլն այն ոսկորն է, որ կանգնած է նախքին իշխանությունների և՛ Քոչի, և՛ Սերժի ռեժիմի մաֆիայի կոկորդին․քանզի շատ-շատերը պատասխան ունեն տալու երկրի թալանի համար,
ԺՈՂՈՎՈՒՐԴ սթա՛փ մտածեք, տրամաբանե՛ք, վերլուծե՛ք, ջուր մի՛ լցրեք տարիներ ի վեր ձեզ թալանողների ջրաղացին․․․
ՈՒՇՔԻ՛ ԵԿԵՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ,
ԱԶԳՈՎԻ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՔ ՍԵՐԺԱՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ, ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ՄՇԱԿԱԾ ՍՑԵՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԴԱՐՁՆԵԼ ՁԵԶ, ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ԱԶԴԵԼՈՎ ՁԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆՔՆԵՐԻ ՎՐԱ․․ՀԻՇԵ՛Ք, ԱՄՈՒԼՍԱՐՆ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՒՂՂԱԿԻ ՄԻՋՈՑ Է ՆԻԿՈԼԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ, նրանից վրեժ լուծելու և ձեզ նրա դեմ հանելու համար, իրենց նպատակին հասնելու համար միլիոններ են տրամադրել, որ ձեզ փողով առնեն․ ՄԻՇՏ ՀԻՇԵՔ․ԱՄՈՒԼՍԱՐԸ, ԵԹԵ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՈՍԿՈՒՑ ԼԻՆԻ, ՉՈՒՆԻ ՆԻԿՈԼԻ ԳԻՆԸ ՀԱՅ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ, , , ՆԻԿՈԼՆ ԱՎԵԼԻՆ Է ՔԱՆ ԱՄՈՒԼՍԱՐԸ, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԵՆՔ․ ՈՉ ԹԵ ԱՄՈՒԼՍԱՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ, ԱՅԼ՝ՆԻԿՈԼԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ․․․
Հենց դա է ազգի տականքներին հանել Նիկոլի դեմ․Քոչի տղաները վրեժ են լուծում Նիկոլից և ինչու՞ չէ նաև Սերժի մաֆիան․ մի՛ մեռացեք Սերժի խոսքերը․
«Քարը քարին չենք թողնելու» Վերջապես Ամուլսարի գործարքի հեղինակը հենց Սերժն է․Այս վրեժխնդրությունը շատ թանկ է նստելու մեր երկրի վրա, եթե այսօր այսքան բանը չգիտակցենք և ամուր թիկունք չկանքնենք մեր Վարչապետին՝ հետո շա՜տ ենք զղջալու․Ինչու՞ է ոմանց թվում, որ եթե իրոք Ամուլսարն իր մեջ բնապահպանությունը և ջրային ավազանին վտանգ է սպառնում, մեր վարչապետը նման ռիսկի կգնա ու թույլ կտա բացել հանքը, չէ՞ որ դրա համար վերջում ինքն է լինելու պատասխան տվողը և ինչու՞ են ոմանք թևքերը քշտած մեյդան եկել ու փորձում են ավելի հայրենասեր և մտահոգ երևալ, քան Փաշինյանը, , , սա աբսուրդ է, , ,
Ո՞վ չի իմանում, որ Ամուլսարի թնջուկի հետ կապված սրացումները Քոչի ու Սերժի ձեռի գործն են․ո՞վ չի իմանում, որ եթե Աստված ոչ անի Նիկոլն այսօր լիազորությունները վայր դնի, վաղը Ամուլսարի հանքն աշխատելու է․նշույլ անգամ չկասկածեք․․․թքած են ունենալու և բնապահպանների բողոքների, և ժողովրդի առողջության վրա, ինչպես նաև Ջերմուկի ջրերին, կամ բնությանը վտանգ կսպառնա՞, թե՞ ոչ․Արդեն մենք դրանում համոզվել ենք, երբ նախքին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի թույլտվությամբ Սերժը 2016-ին կնքեց այդ գործարքը Լիդիանի հետ, բա այդժամ այսօրվա բնապահպաններն ու՞ր էին, ինչու՞ էին լռում և կլռեին հավերժ, եթե Աստված ոչ աներ Սերժը մնար վարչապետ․․․
Ցավով պետք է արձանագրեմ, որ այսօր ռևանշիստներին հաջողվում է և՛ պատգամավորների, և՛ քաղաքագետների, և՛ հեղինակությունների, և՛ ժողովրդի մոլորյալ և պիցցայասեր մասսային փողով գնել, իսկ այսօր, որն ինձ շատ զարմացրեց դա «ԻՄ ՔԱՅԼԸ ԴԱՇԻՆՔԻՑ» Հովիկ Աղազարյանի խուճճուճ ձևակերպումն էր, որ Ամուլսարի բացումը, կամ փակումը կապեց հանրաքվե անցկացնելու հետ, որ համոզվենք ժողովուրդը Փաշինյանին անվստահություն, թե՞ վստահություն կհայտնի․ թե Ամուլսարը բացվի, կամ փակվի՞․․․այս հատարարությունը լուրջ մտածելու տեղիք է տալիս ու շատ մտահոգիչ է․ արդյո՞ք խորհրդարանում մեծամասնություն կազմող «ԻՄ ՔԱՅԼԸ» դաշինքի բոլոր պատգամավորները հավատարի՞մ են վարչապետին, , , https://www.youtube.com/watch?v=qgnBhsFKhLE այս հայտարարությունը պատճառ դարձավ այս հոդվածս գրելու․․․բայց ինչու՞ միայն Ամուլսարի վրա են կենտրոնացված, երբ բոլոր հանքերն էլ իրենց բաց պոչամբարներով ոչ պակաս վտանգավոր են․չի բացառվում հետո պարզվի, որ եղած հանքերի մեջ ամենաանվտանգը Ամուլսարն է․ (Իմ կարծիքը Ամուլսարի բացման հետ վաղուց եմ ասել առանձին հոդվածով, եթե պարզվի անվտանգ է, որպես թունդ ազգայնական չէի ցանկանա օտարն օգտվեր մեր Աստվածատուր հարստությունից․մենք դրա կարիքն ավելի շատ ունենք․Իսկ օտարին տվողը հենց Սերժն էր․Լիդիանի հետ կնքված Ամուլսարի բացման գործարքը կարելի է համարել դարի գործարք, իսկ հիմա կուժ ու կուլան մեր վարչապետի գլխին են փորձում ջարդել)
Ստեղծված իրավիճակը նմանեցնում եմ մեր հավատքի՝ Քրիստոնեության ընդունման հետ, որն ի վերջո մեր հավատքը հաղթանակեց․այսօր նման իրավիճակում է հայտնվել նաև մեր ազնիվ, նվիրյալ վարչապետը․մենք ինչպես հեղափոխության օրերին ամուր հավատքով վստահեցինք ու մերժեցինք ռեժիմի ազգադավ, գող-ավազակներին, այսօր էլ նման ընտրության առաջ ենք կանգնած, պետք է քաջ գիտակցենք, որ ստեղծված իրավիճակի սրացումները կապված Ամուլսարի հետ, արհեստածին են, ներքին թշնամու ձեռագիրն է և գիտակցաբար, ամուր թիկունք կանգնենք մեր վարչապետին․․․
Ռևանշիստներն ակտիվացել և դավեր են նյութում մեր վարչապետի դեմ․իսկ Ամուլսարը միայն պատճառ է, ու Նիկոլից ազատվելու միակ միջոցը․պետք է գիտակցաբար ամուր թիկունք լինենք, եթե չենք ուզում հնի վերադարձը․․․
ԱՄՈԹ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԾԱԽՎԵՑԻՆ, ՈՒՐԱՑԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ և ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՅՍ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆԸ...

***

Իրականում այսօր մեր վարչապետը մեծ փորձության առաջ է կանգնած․ տալ միլիոնները՝ փակել Ամուլսարի հանքը, իսկ չտալու և բացելու պարագայում զրկվել ժողովրդի վստահությունից,
Ինձ համար Ամուլսարը չունի այն գինն ու նշանակությունը, որքան մեր սիրելի վարչապետի հեղինակությունը, , , , միայն խելացի, գիտակից մարդը կարող է գնահատել նրա արժեքը․ ավելի քան վստահ եմ ինչպես Իջևանյան խժդժությունները, Ամուլսարի հետ կապված այս սրացումները սերժաՔոչարյանական թափթփուկների կազմակերպածն է, որ առիթ են փնտրում Փաշինյանին վարկաբեկելու, ժողովրդի աչքից գցելու, , , բայց կարծում եմ ժողովրդի խելլացի, գիտակից մասսան Նիկոլի կողքին է լինելու մինչև վերջ, , , այդ թվում և ես, , , Նիկոլն ավելին է մեր ազգի համար, քան Ամուլսարն իր ոսկու և արծաթի ողջ պարունակությամբ․ նախընտրում եմ զրկվել Ամուլսարից, քան՝ կորցնենք մեր վարչապետին․․․

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
Գրող-հրապարակախոս


Пресс-секретарь: Sona Arshuneci Arshuneci
Поделись с близкими
| |
Sona Arshuneci Arshuneci
наверх