МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է և համացանցում հայը հային թուրք ասելու փոխարեն լավ կլիներ մեկ րոպե հիշեր իրական հային
01:26, 16.09.2019
2283 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պողոսներ իսկ դուք գիտեք այսօր ու՞մ ծնունդն է: Մի պահ պատկերացրեք, որ ձեր Նիկոլից բացի իրոք էլի կան հերոսներ, բայց իրական ոչ թավշյա:

Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է և համացանցում հայը հային թուրք ասելու փոխարեն լավ կլիներ մեկ րոպե հիշեր իրական հային, որը հաստատ բոլոր հայերի համար է պայքարել, այդ թվում պողոսների:

Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է և տուժել:
2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության:

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից:

Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր»:

Խոնարհվում եմ Հրանտ Դինքի հիշատակի առջև, Աստված թող հոգին լուսավորի»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
465 | 0
наверх