МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Завтра+26 °C
Չափ չտաս անհույզ նոր մեռելներին
00:34, 21.09.2019
3769 | 0
Չափ չտաս անհույզ նոր մեռելներին,
Նրանց երեսից հաշիվն եմ խառնել,
Տաշտաքերին՝ կաղ, վաղ եկողներին․
Կիսկատարներն են խճաքար դարձել։
Չարը ու՞մ շունն է Աստծո հղացքում,
Անհեթեթ բանի ակունքում եմ բարդ,
Անմիտն ասում ես, վերջում է լացում,
Կսկիծը՝ հիմքում, և ցուցիչում ՝դարդ։
Դե, ծխահարիր մարմինս, անգին,
Մեռելի նման ես էլ եմ բուրում
Եվ դեռ չգիտեմ, քար ու քարշանքին
Ինձ մակածելով ո՞նց ես համբերում։
Կուչ բերելով ես հափուռդ սեղմում,
Տատանման թափս այդպե՞ս ես մեղմում,
Առանց պատճառ ես ավարտին հանգում,
Սատկած լեշերը ոտքի չե՞ն կանգնում։
Ինձ այս փաղանգից արձակիր, ով կին,
Համասփյուռի մեջ նմուշս գտնեմ,
Գլուխ գալու պես, թե սիրեմ կրկին,
Դու միակն էիր, դա էլ հո գիտեմ։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
922 | 0
13:52, 29.01.2022
1735 | 0
10:11, 21.01.2022
1584 | 0
наверх