Սկսվել է «ՆերՈւժ» սփյուռքահայերի ստարտափ ծրագրի հայտերի ընդունումը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը համատեղ մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ինտերակտիվ ստարտափ ծրագիրը: Այս մասին տեղեկջացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Այն նախատեսված է հայկական ծագում ունեցող ձեռնարկատերերի համար՝ զարգացնելու իրենց ձեռնարկությունները, միևնույն ժամանակ հարստացնելու գիտելիքների պահուստը, ընդլայնելու գործընկերային կապերը և ստանալու պետական ֆինանսավորում: Ծրագիրը նպատակ ունի ստեղծել հարթակ և տալ հնարավորություն սփյուռքի նորաստեղծ ընկերություններին իրենց սթարթափերը Հայաստան բերելու, գործունեություն ծավալելու և երկրում սթարթափերի էկոհամակարգը բարելավելու համար: Ծրագրին դիմել ցանկացողները կարող են այցելել neruzh.am կայք և «Դիմել» կոճակի միջոցով լրացնել հայտը: Քառօրյա միջոցառման ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Հայաստանի սթարթափ էկոհամակարգը և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները, տեղական գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները, կստեղծվի ընդհանուր հարթակ հայրենադարձ հայ գործարարների համար՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով և այլն: Հաղթող թիմերը կհրավիրվեն Հայաստան՝ հայրենադարձվելու և ստանալու 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ, ինչպես նաև կստանան ձեռնարկատիրական աջակցություն՝ Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու նպատակով: Հաղթող թիմերը կհրավիրվեն Հայաստան՝ հայրենադարձվելու իրենց երկիր և ստանալու 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ, ինչպես նաև կստանան ձեռնարկատիրական աջակցություն՝ Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու նպատակով: Ծրագրի մեկնարկը տեղի կունենա Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը՝ քառօրյա միջոցառման շրջանակներում: Քառօրյա միջոցառման առաջնային նպատակներն են՝ -Հավաքագրել ամբողջ աշխարհի սփյուռքյան սթարթափները Հայաստանում (Դիլիջանում) -Ծանոթացնել սթարթափներին Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունների հետ -Ստեղծել համագործակցության հնարավորություններ` տեղական գործընկերների և ոլորտի առաջատարների հետ -Առաջարկել անհատական մենթորություն և աջակցություն -Ինտեգրել սփյուռքի ձեռնարկությունները հայաստանյան սթարթափ էկոհամակարգին -Ստեղծել մրցակցություն՝ ծրագրին մասնակցելու և դրամաշնորհներ ստանալու համար Ծրագրի թիրախային ոլորտներն են՝
http://neruzh.am/en/home-3/ |