МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Завтра+25 °C
Պարգևատրվել են նիդերլանդահայ համայնքի մի շարք գործիչներ
14:17, 30.09.2019
2650 | 0

Պարգևատրվել են նիդերլանդահայ համայնքի մի շարք գործիչներ



Սեպտեմբերի երկրորդ տասնօրյակին աշխատանքային այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը` Նիդերլանդների Թագավորության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում ունենալուց ու նրանց հետ հուշագրեր ստորագրելուց, պայմանագրեր ձեռք բերելուց, Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումների ծրագրերը ներկայացնելուց զատ, հանդիպումներ ունեցավ հայ համայնքնի անդամներին` ՀՀ կառավարության անունից պարգևատրելով և ըստ արժավույն գնահատելով նրանց գործունեությունը:
Սեպտեմբերի 12-ին ՀՀ Դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ Վահագն Մելիքյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրեր է հանձնել «Աբովյան» միության նախագահ Մաթո Հախվերդին՝ «Աբովյանի» հիմնադրման 35-րդ տարեդարձի, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ունեցած ավանդի համար, ԱԳՆ Պատվո մեդալներ հանձնվեցին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստին՝ Նիդերլանդների պետական կառույցներում հայ ժողովրդի շահերի պաշտպանության և Նիդերլանդների Թագավորության խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ծավալած արդունավետ գործունեության համար։
Սեպտեմբերի 14-ին Ալմելոյում «Բիզնեսի հնարավորությունները Նոր Հայաստանում. Հայկական սփյուռքի դերը» խորագրով հանդիպման ժամանակ ԱԳՆ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ հանձնեց Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջիին՝ ի գնահատում վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերված աջակցության համար:
Մեկ այլ` սեպտեմբերի 18-ին ուղարկված առանձին նամակով Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շորհակալություն է հայտնել Մաստրիխտի մշակութային միության նախագահ Լևոն Սարգիսին և հայ համայնքնի անդամներին Հայոց Բանակին ցուցաբերած օժանդակության համար:


«Նիդերլանդական օրագիր»

Հ.Գ-Միանում ենք բոլոր շնորհավորանքներին` մեր հերթին շնորհակալություն հայտնելով բոլոր մեր բարեկամներին` հայապահպանությանն ուղղված ջանքերի համար:



Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
295 | 0
00:09, 09.03.2024
808 | 0
наверх