...Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի խոհարարական խմբի երրորդ կուրսի ուսանողները անցկացնում են արտադրական ուսուցման հերթական պրակտիկան: Շատ բան ունեն սովորելու, 3 տարիների ընդացքում ուսանած գիտելիքները այժմ ուսանողները ներդնում են պրակտիկայում, ցանկանում են ընդօրինակել իրենց ուսուցման վարպետ-դաստիարակ Նոնա Հայրապետյանին: ՈԻսուցման վարպետը իր տարերքի մեջ է, բարձրաձայնում է պատրաստվող ուտեստի բաղադրատոմսը, ուշադիր հետևում է ուսանողների ձեռքերի շարժումներին, կատարում շտկումներ: -Համեղ և լավ ուտեստ պատրաստելու համար պետք է ներդնես ողջ կարողությունը, -ասում է Նոնա Հայրապետյանը, - և ավելացնում. պետք է սիրես քո աշխատանքը, պետք է նվիրվես քո գործին: Իսկ ուսումնարանի աշխատակիցները և ուսանողները սիրում և հարգում են Նոնա Հայրապետյանին: 25 տարի է ինչ հմուտ վարպետ դաստիարակը աշխատում է ուսումնական այս հաստատությունում: Չի հոգնում: Ամեն առավոտ նոր եռանդով բացում է դասասենյակի դուռը և ասում. -Բարև Ձեզ, իմ շատ սիրելի ուսանողներ: ՈՒ այսպես ամեն օր... Բարի երթ քեզ: |