Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ձեր թույնը էլ ուժ չունի, ձեր ժամանակն էլ ավարտվում է: Թույն և ատելություն տարածող կեղծ օգտատերերը և Երևանց շատ հեռու գտնվող որոշ սադրիչներ այսօր սկսել են տարածել իմ և այլ ընդդիմադիր գործիչների նկարները մեր թշնամի պետության դրոշներով: Դուք ողորմելի և անհայրենիք զոմբիներ եք, քանի որ միայն նման օրգանիզմները, որոնք զուրկ են որևէ բան հասկանալուց կարող են նման տականքություն անել»: |