Mamul.am
Полная версия
USD 477.51, EUR 533.90, RUB 7.66, GBP 640.53
+2 °C, +2 °C ... +8 °C Завтра+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Գրիգորի Հայրապետովը նաև այն մարդն է որ Արցախ-Հայաստանը պաշտպանեց նաև հենց ՀՀ ղեկավարից՝ Նիկոլ Փաշինյանից և հողատու պլանից
12:37, 16.10.2019

Երեկ Ստեփանակետրում կայացավ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ասուլիսը, ով հայտարարեց, որ Դուշանբեում՝ վերելակի մեջ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ, Ալիևը Փաշինյանին «բան է փոխանցել», տեղի է ունեցել գաղտնի պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանի իշխանություններն Արցախի հարցում շարունակելու են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «հողատու» քաղաքականությունը:
Ժամեր անց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է Գրիգորի Հայրապետովն, ով այն մարդն է, ով ներկա է գտնվել Դուշանբեում՝ Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպմանը։
Այսինքն սա փաստում է, որ Վիտալի Բալասանյանի կողմից հրապարակված տեղեկատվությունն իրոք հավաստի է և որ Գրիգորի Հայրապետովն Արցախի անվտանգությունը, հայրենիքին ծառայելու վեհ պատիվն ավելի բարձր է գնահատել իր պաշտոնից և բարեկեցիկությունից և իր ու իր ընտանիքի կյանքուն ու անվտանգությունը ռիսկի ենթարկելով, հանուն Արցախի, Արցախի ղեկավարությանն է հայտնել Նիկոլ Փաշինյանի «հողատու» պլանը:

Գրիգորի Հայրապետովն այն բարձրաստիճան ԱԱԾ աշխատակիցն է, որը անձնվիրաբար ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ բոլոր ղեկավարների օրոք՝ ավելի քան 25 տարի: Եվ փաստորեն Գրիգորի Հայրապետովը նաև այն մարդն է որ Արցախ-Հայաստանը պաշտպանեց նաև հենց ՀՀ ղեկավարից՝ Նիկոլ Փաշինյանից և հողատու պլանից:

Пресс-секретарь: ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
Поделись с близкими
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх