Mamul.am
Полная версия
USD 478.49, EUR 523.13, RUB 7.28, GBP 617.20
0 °C, 0 °C ... +9 °C Завтра+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հայ մամուլը 225 տարեկան է
17:22, 16.10.2019

1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարար» -ը: Այն հիմնադրվել է Մադրասում ու գործել 2 տարի: Այդ ընթացքում հրատարակվել է 18 համար: Պարբերականում բացի լուրերից տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, տարբեր պատմական աշխատություններ:

Այսօր հայ մամուլն ապրում է սեփական կյանքով և ուրույն ձևաչափով:

Թվային դարաշրջանում, երբ ինֆորմացիա ստանալն ու տարածելը դարձել է դյուրին ու շուրջ բոլորդ նյուզմեյքերներ են, երբեմն դժվար է լինում թացը չորից տարբերել, բայց այդուհանդերձ, ուրախ եմ, որ դեռ կան իրենց մասնագիտությունն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողներ ու լրատվամիջոցներ, որոնք բարձր են պահում հայ մամուլի պատիվը նաև միջազգային հարթակներում:

Այսօր ձե՛ր օրն է,

Շնորհավորում եմ ու մաղթում ազատ ստեղծագործելու հնարավորություն և կամք:

Կեցցե՛ ազատ մամուլն ու անկախ լրագրողը:


ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Пресс-секретарь: ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
Поделись с близкими
| |
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
наверх