Mamul.am
Полная версия
USD 477.57, EUR 526.28, RUB 7.48, GBP 614.78
+4 °C, +1 °C ... +12 °C Завтра+9 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Նշանավորները` շան ու մարդու մասին
19:39, 17.10.2019

«Դժվար է գտնել իր զգացմունքները շնից ավելի բարձր աստիճանի արտահայտել կարողացող մեկ այլ կենդանի: Ուրախություն, տխրություն, երախտագիտություն և նույնիսկ խղճի խայթ. այս ամենը կարելի է կարդալ շան աչքերում: Մենք` մարդիկս, իզուր ենք կարծում, թե միայն մեզ է շնորհված մեր զգացմունքներն արտահայտելու ունակություն: Գուցե, դա ճշմարիտ է, բայց նայե'ք շների աչքերին. դուք դրանցում կտեսնեք այն ամենը, ինչը տեսնում եք մարդու աչքերում: Ըստ էության, շան մեջ որոշակիորեն կա այն, ինչը մենք «հոգի» ենք անվանում»:

Ռաուլ Ամունդսեն (1872 - 1928), նորվեգացի բևեռախույզ

*****
«Մենք սիրում ենք մեր շանը և չենք ուզում, որ այն դեպի լավը փոխվի, իսկ այն մարդկանց մեջ, որոնց մենք սիրում ենք, ուզում ենք որ շատ բան փոխվի»:

Նադին դը Ռոտշիլդ (1932 -), ֆրանսիացի դերասանուհի, գրող, բարոն Էդմոն դը Ռոտշիլդի այրին
*****

«Երախտագիտությունը դա շների հիվանդությունն է, որը մարդուն չի փոխանցվում»:

Անտուան Բերհեյմ
*****

«Եթե դուք շուն չեք սիրում, կնշանակի չեք սիրում հավատարմություն, չեք սիրում նրանց, ովքեր հավատարիմ են ձեզ, կնշանակի դուք չեք կարող հավատարիմ լինել»:

Նապոլեոն Բոնապարտ
*****

«Շներին այն պատճառով են սիրում, որովհետև նրանք տեր դառնալու ցանկություն չունեն»:

Գենադի Մալկին, ռուս և իսրայելացի հումորիստ
*****

«Մարդու կյանքն այս է. քսան տարեկանում սիրամարգ է, երեսունում` առյուծ, քառասունում` ուղտ, հիսունում` օձ, վաթսունում` շուն, յոթանասունում` կապիկ, ութսունում` ոչինչ»:

Բալթազար Գրասիան (1601 - 1658), իսպանացի գրող, փիլիսոփա
*****

«Դրախտի արժանանում են ոչ թե ըստ ծառայությունների, այլ` ըստ հովանավորության, այլապես դուք կմնայիք դրախտի շեմից դուրս, իսկ այնտեղ կթողնեին ձեր շանը»:

Մարկ Տվեն (1835 - 1910), ամերիկացի գրող
*****

«Եթե դուք ձեր բակի շանը կերակրեք, նա ձեզ երբեք չի կծի: Հենց դրանում է մարդու ու շան միջև տարբերությունը»:

Մարկ Տվեն
*****

«Ինչ խոսք, շունը հավատարմության չափորոշիչ է: Բայց շունն ինչո՞ւ պիտի մեզ օրինակ ծառայի, չէ՞ որ այն հավատարիմ է ոչ թե մյուս շներին, այլ` մարդուն»:

Կարլ Կրաուս (1874 - 1936), ավստրիացի գրող

*****
«Եթե մարդիկ կարողանային շան պես սիրել, աշխարհը դրախտ կդառնար»:
Ջեյմս Դուգլաս (1937 -), ամերիկացի գրող, քաղաքացիական ակտիվիստ

*****
«Եթե դու դեպի քո նպատակակետն ես ընթանում ու ճանապարհին կանգ ես առնում, որպեսզի քար նետես քո վրա հաչող ամեն մի շան վրա, ապա նպատակակետիդ երբեք չես հասնի»:

Ֆեոդոր Դոստոևսկի (1821 - 1881), ռուս գրող

*****
«Շո'ւն գնիր. Դա փողով սեր գնելու միակ եղանակն է»:

Յանինա Իպոխորսկայա (1914 - 1981), լեհ նկարիչ, լրագրող գրող, թարգմանիչ

*****
«Երջանկությունը մարդկանց դժվարությամբ է տրվում: Նրանք իրենք էլ չգիտեն, թե իրենց ինչ է հարկավոր, ու տխրում են…Շներն այդպիսի բարդույթներ չունեն: Նրանք գիտեն, որ երջանկությունն այն է, երբ ինչ-որ բան ես անում ուրիշների համար: Շներն ամեն ինչ անում են, միայն թե գոհացնեն իրենց երկոտանի բարեկամին ու երջանիկ են լինում, երբ դա իրենց հաջողվում է»:

Ջոն Ռիչարդ Սթիվենս

*****
«Եթե քո ամբողջ ունեցածն ընդամենը մեկ շուն է, դու, միևնույն է, հարուստ ես»:

Խոսե Լուիս Բորաու (1929 - 2012), իսպանացի կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ

*****
«Վատ մարդուն շան հետ համեմատելով` դուք մեծ հաճոյախոսություն եք անում այդ մարդուն և մեծապես վիրավորում եք շների ամբողջ ցեղին»:

Վլադիմիր Վիսոցկի (1938 - 1980) խորհրդային բանստեղծ, երգիչ, թատրոնի և կինոյի դերասան

Пресс-секретарь: Համլետ Մելիքյան
Поделись с близкими
| |
Համլետ Մելիքյան
наверх